Աշխարհ

19.04.2021 21:18


Գերմանական մի քանի ակումբներ հրաժարվել են Սուպերլիգային մասնակցելուց

Գերմանական մի քանի ակումբներ հրաժարվել են Սուպերլիգային մասնակցելուց

Գերմանական բարձրակարգ ֆուտբոլային ակումբներից մի քանիսը հրաժարվել են Սուպերլիգային մասնակցելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Դորտմունդի «Բորուսիան», «Բավարիան» և «Լայպցիգը» հրաժարվել են մասնակցել նորաստեղծ մրցաշարին:

Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են: Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո:

Այս խորագրի վերջին նյութերը