Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Վարշավայում մայիսի 31-ից հունիսի 1-ի ժամանակահատվածում տեղի է ունեցել Եվրոպա-Ռուսաստան վեցերորդ ֆորումը, որին մասնակցել է ԵՀՄՖ-ի պատվիրակությունը` նախագահ Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ: Ֆորումում ի թիվս այլոց քննարկվել է նաև Արցախի անկախության խնդիրը: Ֆորումը կայացել է Լեհաստանի Սեյմում` Սեյմի նախագահ Գրեգոր Շետինիայի /Grezgorz Schetyna/ բարձր հովանու ներքո:
Նախ ըստ Աշոտ Գրիգորյանի ֆորումն ընթացել է Ռուսաստանի նկատմամբ անհամեմատ ավելի բարյացակամ մթնոլորտում, քան նախորդը, որը կայացել էր Բուխարեստում: Լրջորեն քննարկվեցին ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների լավացման խնդիրները և էներգետիկ ծրագրերը: Այս անգամ կտրուկ պակասել էր Ռուսաստանը շրջանցելու նավթի ու գազի խողովակաշարերի անցկացման շուրջ ծրագրերի քննարկման ծավալները: Նաև նշվում էր ադրբեջանական նավթի ու գազի ծավալների անբավարարվածությունը, որի պատճառով նոր խողովակաշար անցկացնլեն արդեն թվում է ոչ շահավետ: Այնուամենայնիվ եվրոպական փորձագետների, արդեն սովորական դարձած, «ժողովրդավարության դասական դասեր» տալու ցանկության դեմ ռուս փորձագետները խիստ քննադատությամբ հանդես եկան: Հարցը հատկապես սրվեց, երբ Կոսովոյի անկախության կայացած ֆոնի վրա խորհուրդ տրվեց Ռուսաստանին հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից: Գործը հասավ նրան, որ կարծիք հայտնվեց, թե Արցախի հարցը շատ շուտ կլուծվի, եթե Ռուսաստանը վերացնի իր ռազմական բազան Հայաստանում: Սրան դեմ ելույթ ունեցավ նաև պարոն Գրիգորյանը` հայտարարելով, որ եթե Արցախի հարցի լուծում ասելով հասկանում ենք Արցախի ընդգրկումն Ադրբեջանի կազմի մեջ, ապա այն կախված չէ ոչ Ռուսաստանի, ԵՄ-ի և կամ այլ որևէ երկրի կամքից: Այցելեք Արցախ և անմիջապես կհասկանաք այդպիսի հարցադրման անհեթեթությունը, ավելին մոռացեք նաև ազատագրված տարածքներից թեկուզ մեկի վերադարձն Ադրբեջանին` առանց Արցախի անկախության ընդունման: Հատկապես այս հարցը պետք է համարել լուծված Կոսովոյի անկախությունն ընդունելուց հետո: Չեն կարող լինել վերոհիշյալ հարցերի շուրջ տարբեր եվրոպական ստանդարտներ: Այս տեսակետին կողմ ելույթներ ունեցան «Գլոբալիզացիայի պրոբլեմների ինստիտուտ»-ի / IPROG/ տնօրեն Միխայիլ Դելյագինը /Mikhail Delyagin/, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆեդորովը /Valery Fedorov/ և այլոք: Խոսվեց նաև տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելու շուրջ` նշելով սակայն, որ դրան դեմ են կոնֆլիկտի երեք կողմերը և տարածաշրջանային երկրները /հատկապես Իրանը/:
Ադրբեջանը ֆորումին ներկայացված էր Միլիմեջլիսի անդամ, «Դեմոկրատական ռեֆորմներ» կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն, որը ներկայացնելով «Բաքվի ժողովրդավարական և ինտերնացիոնալ իդեաները զարգացնելու մեծ ցանկությունը», նշեց որ Ադրբեջանը վերանորոգել կամ կառուցել է մի շարք սինագոգներ, կաթոլիկ եկեղեցի և նաև Բաքվի միակ հայկական եկեղեցին: Աշոտ Գրիգորյանի այն հարցին, թե ուր են անհայտացել հայկական մնացյալ եկեղեցիները և ինչու, ինչ նպատակով վերացվեցին հայկական խաչքարների հազարամյա գերեզմանը Ջուլֆայում /Նախիջևան/, պարոն Մոլազադեն տվեց շատ տարօրինակ պատասխան: Նախ նա ասեց, որ դրանք հայկական չեն եղել այլ աղվանական, այնուհետև, գլխի ընկնելով իր ասածի անհեթեթությունը, կմկմաց թե լավ չեն արել, որ ոչնչացրել են ամեն դեպքում և առավել անհեթեթ պատասխան տվեց` հայտարարելով, որ հայերն էլ ոչնչացրել են բոլոր ադրբեջանական մզկիթները: Ի պատասխան դիմելով լսարանին Գրիգորյանը հայտարարեց, որ ոչ միայն ոչնչացվել են համաշխարհային մշակութային ժառանգություն հանդիսացող այդ եզակի արվեստի նմուշները, այլև մինչ այսօր Ադրբեջանին հաջողվել է կասեցնել եվրոպական հանձնաժողովների այցը վրոհիշյալ փաստի ուսումնասիրման համար Նախիջևան, ինչպես նաև խաբել է ՅՈՒՆԵՍԿՈ-ին /UNESCO/` խաթարելով մասնագետների պատվիրակության այցը Նախիջևան: Եվ սա կատարվում է հետապնդելով որոշակի նպատակ` վերացնելու հայկական հետքերը Նախիջևանում և Ադրբեջանում «մշակույթային ցեղասպանություն» կազմակերպելու շնորհիվ: Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՀՄՖ-ը պահանջում է «Եվրոպայի Էկոնոմիկ ֆորում»-ից այս հարցի քննարկումը Կրինիցայում ֆորումի 21-րդ նստաշրջանում սեպտեմբերին: Հարցի նախապատրաստումը հայկական պատվիրակությունը վերցնում է իր վրա:
ԵՀՄՖ-ը պահանջել է «Եվրոպայի Էկոնոմիկ ֆորում»-ից

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն