Աշխարհ

19.04.2021 20:25


Գանայում 9-ամյա տղան «վերակենդանացել» է դիահերձարանի ճանապարհին

Գանայում 9-ամյա տղան «վերակենդանացել» է դիահերձարանի ճանապարհին

Գանայի Բոլգաթանգա քաղաքում 9-ամյա տղան «վերակենդանացել» է դիահերձարանի ճանապարհին, հայտնում է Pulse-ը։

Ալհասան Ազարե Դանիելը Dreamz FM ռադիոյի եթերում պատմել է իր հետ կատարված միջադեպի մասին: Դանիելի խոսքով՝ իրեն կանչել են հիվանդանոցի մանկական բաժանմունք՝ մահացած իննամյա երեխայի մարմինը դիահերձարան տեղափոխելու համար: Դին բաժանմունքից հանելիս տղան փռշտացել է և սկսել հազալ։

«Ես անմիջապես կանգ առա, նրան ուսիս գցեցի և շտապ վերադարձրի հիվանդանոցի բաժանմունք»,-ասել է տղամարդը և պատմել, որ տղան հիվանդանոցում շարունակել է բուժումը, ապա դուրս գրվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը