Կարծիք

19.04.2021 11:15


Ազգային հանճարն է որոշ բովանդակություն հաղորդում համամարդկայինին

Ազգային հանճարն է որոշ բովանդակություն հաղորդում համամարդկայինին
Ազգային հանճարն է որոշ բովանդակություն հաղորդում համամարդկայինին: Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով՝ շահում է թէ մէկը, թէ´մյուսը: ԵՎ, ընդհակառակը, Ազգայինը «համամարդկայինին» զոհելով՝ կորցնում է թէ´ Ազգը, թէ´ մարդկությունը:
Հայաստանը պետք է լինի այնպիսի պետություն, որն ապահովի Ազգային անվտանգությունը և քաղաքացիների հարաբերական սոցիալական բարեկեցությունը։ Ժողովրդին խաբելու միջոցներն այնքան են կատարելագործվել որ հենց քաղաքացիներն են իրենց պարզամտությամբ ստիպում , որ իրենց խաբեն ներկայիս իշխանությունները, ինչը ավելի ցայտուն տեսնում ենք վերջին ամիսներին, սակայն իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եթե հասարակության շրջանում իսկապես գնահատվեին Ազգային գաղափարը, ազնվությունը, պատասխանատվությունը և․․․
ԵՎ բնական է, որ այսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես» ու փառասեր չմարդը, որը նաև հոգեկան շեղումներ ունի, քանզի միայն նման չմարդը կարող է «անգիտակցաբար», բայց մեծ ոգևորությամբ ստանձնել մի ամբողջ ժողովրդի բախտն ու ճակատագիրը: Մի ժողովուրդ, որ կարճ հիշողություն ունի և դասեր չի քաղել իր պատմությունից ու կրկնում է այն նույն սխալները որը արել է դարեր շարունակ, չի կարող ունենալ ո՛չ Պետություն, ո՛չ էլ Պետականություն:
Հ.Գ. Ազգային բարոյականը ամեն բանից առաջ պայմանավորվում է մի ժողովրդի ստեղծագործ համերաշխությամբ: Դրսեցի թէ տեղացի, իմաստասէր թէ անգրագէտ, չէզոք թէ կուսակցական – հայ մարդիկ են սրանք: Ճակատագրի եղբայր է ամեն հայ: Ավելին՝ ամեն հայ՝ դա դո´ւ ես - ահա´ Ազգային բարոյականի անխախտելի օրէնքը: ՆԺԴԵՀ
Ազգ, Անկախություն, Պետություն, Պետականություն և Ազգային գաղափար, սա է գլխավորը և միակ շարժիչ ուժը:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը