Թուրքիան հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը
Թուրքիան թույլատրել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութ արտադրությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Այս մասին հայտնել է Կորոնավիրուսի հարցերով Թուրքիայի հանրապետության գիտական խորհրդի անդամ Աֆշին Էմրե Քայիպմազը․ «Թուրքիայում թունաբանական հետազոտություններ են անցկացվել և «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արտադրության թույլտվություն ենք ստացել: Թուրքիայում ռուսական պատվաստանյութի արժեքը կկազմի մոտ 10 դոլար»։
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:
Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:
Պատվաստանյութն այժմ հաստատված է 60 երկրում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 3 միլիարդ։ Դրա արդյունավետությունը, ըստ The Lancet հայտնի բժշկական ամսագրի հաստատած տվյալների, 91,6 տոկոս է։

Աղբյուրը՝ tert.am