Իրանում կայացած զորահանդեսի ժամանակ բանակային ուժերը տեղական արտադրության մի շարք նորագույն համակարգեր են ներկայացրել (լուսանկար)
Իրանի բանակը հայրենական արտադրության մի շարք նոր սարքավորումներ է ցուցադրել բանակի օրվան նվիրված ռազմաշքերթում, որը տեղի է ունեցել կիրակի՝ ապրիլի 18-ին:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, ռազմական կառույցին և ցամաքային ուժերի օրվան նվիրված շքերթում ցուցադրվել են իրանական բանակի վերջին ձեռքբերումները:
Տեղական արտադրության սարքավորումները ցուցադրվել են զրահամեքենաների երթում՝ առանց զինվորականների մասնակցության, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
Զորահանդեսում, որին ներկա է գտնվել բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին, ցուցադրվել են նորագույն հրթիռային և հրետանային համակարգերը:
Բանակի օդուժը ներկայացրել է տեղական արտադրության երեք հրթիռային համակարգ, այդ թվում՝ «Դամավանդ» ռազմավարական և հեռահար համակարգը, որն օգտագործվում է տարատեսակ օդանավեր, ինչպես նաև թևավոր և բալիստիկ հրթիռներ խոցելու համար:
Բացի այդ, գաղտնազերծվել են «Զոլֆաքար» ցածրաթռիչք հրթիռային համակարգը, «Մաժիդ» հրթիռային համակարգը և «Խաթամ» կրակի կառավարման հրետանային համակարգը, որը կարող է ցածր բարձրությամբ թռչող տարատեսակ օդային թիրախներ խոցել: