Լրահոս

02.06.2011 11:56


Հեղեղումներ

Հունիսի 1-ին`ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Ազատ գետի վարարման հետևանքով ողողվել են Արարատի մարզի Բուրաստան  գյուղի մշակովի ցանքատարածքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Բուրաստան գյուղում ողողվել է մոտ 2հա մշակովի ցանքատարածք, ինչպես նաև գետի ափին գտնվող «Դանգսի» ավտոտեխսպասարկման կետի շինության հիմքը: Լանջազատ գյուղում փլուզվել է համայնքային նշանակություն ունեցող կամուրջը (4x20մ),  ջրածածկվել է 3000 քմ մակերեսով հողատարածք: Դեղձուտ գյուղում ջրածածկվել է ավտոճանապարհի մոտ 70մ ափամերձ հատված և մոտ 400 քմ մակերեսով հողատարածք:

..

 

Նույն օրը Եղեգիս գետի վա­րարման պատճառով Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում վնասվել է խմելու ջրագծի մոտ 40մ հատվածը, ողողվել են մշակովի ցանքատարածքներ (մոտ 3000 քմ), փլուզվել է դաշտամիջյան կամուրջը (մոտ 3մ), իսկ Շատին գյուղից մարզի Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ, Արտաբույնք և Հորբատեղ գյուղեր տանող ավտոճանապարհը դարձել է անանցանելի. երթևեկությունն իրականացվում է շրջանցիկ ճանապարհով:

 

Նույն մարզում՝ Արփա գետի վա­րարման հետևանքով վնասվել են  Երևան–Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ի ճամփեզրի մոտ 30մ հատվածը, Արփի գյուղում  ջրածածկվել է 15 և  ողողվել է 2հա մշակովի ցանքատարածք,իսկ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղում  Մարտունի գետի վա­րարման հետևանքով փլուզվել են ափապաշտպան երկկողմանի պատնեշները (մոտ 30մ):

Դեպքերի մասին տեղյակ են պահվել համապատասխան մարզպետարանները:

Այս խորագրի վերջին նյութերը