Կարծիք

18.04.2021 11:23


Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ, աներեսի պես համարձակվում մոտենալ իր իսկ մեղքով զոհված տղաների շիրիմներին

Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ, աներեսի պես համարձակվում մոտենալ իր իսկ մեղքով զոհված տղաների շիրիմներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ...

Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես... միայն թե ստանա իր ուզածը»:

Այս խորագրի վերջին նյութերը