ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Բաքվի «պուրակի» վերաբերյալ նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Բաքվում բացված «Ռազմական ավարի պուրակի» վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:
«Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝ ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը»,-իր նամակում դեսպան Մարգարյանը նշել է իր նամակում:
Մհեր Մարգարյանն ընդգծել է նաև, որ ապրիլին` Հայոց ցեղասպանության հիշատակի ամսվա ընթացքում հայերի մահերն ու տառապանքները ծաղրելը զուգադիպություն չէ, այլ հիշեցում այն մասին, որ ոմանք մինչ օրս անպատիժ են մնում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն: