Ստորագրվել է 39 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագիր
Ս.թ. հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀԲ Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը ստորագրեցին «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագիր» 39 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագիրը: Գումարը` որպես ենթավարկ, կտրամադրվի «ԲԷՑ» ՓԲԸ-ին էլեկտրահաղորդման ցանցի հուսալիության բարձրացմանն ու թողունակության մեծացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Ծրագրի «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» բաղադրիչով նախատեսվում է փոխել Հրազդան ՋԷԿ-ից դեպի Շինուհայրի ենթակայան ձգվող էլեկտրահաղորդիչ գիծը: Երկրորդ մասը տեխնիկական օժանդակություն է:
Վարկը տրամադրվում է 25 տարվա մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ, որի ընթացքում մայր գումարի մարում չի կատարվում: Վարկի տոկոսադրույքը կազմում է` 6-ամսյա ԱՄՆ դոլարի Libor + փոփոխական մարժա: Վարկի սպասարկման գծով վճարվում է նաև միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.25 %-ի չափով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին