Ամերիկացիներն առաջարկում են միավորել «Nabucco»-ն և «Հարավային հոսքը»
Ռուսաստանի և Եվրամիության միջև խողովակաշարային բազմամյա դիմակայությունը կարող է ավարտվել «Nabucco» և «Հարավային հոսք» գազատարների միավորմամբ։ Այս մասին իտալական «La Stampa» թերթին հայտնել է Իտալիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Թորնը։ Ըստ նրա՝ այդ տեսակետը բաժանում է իտալական «Eni» կազմակերպությունը։
Իտալական գազային հսկա «Eni»-ն «Հարավային հոսք» գազատարի կառուցման գործում համարվում է Եվրոպայում Ռուսաստանի գլխավոր գործընկերը և «Հարավային հոսք» նախագծի գլխավոր եվրոպական կողմնակիցը, որը պետք է գազ մատակարարի Եվրոպային՝ շրջանցելով Ուկրաինան։
-«Գազպրոմը» դեմ չէ «Nabucco» գազատարի շինարարությանը, սակայն թե ինչով է այն լցվելու, դա եվրոպացիների խնդիրն է,- հունվարի 10-ին «Spiegel» գերմանական թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է կոնցեռնի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ապա նշել ,-մենք դեմ չենք «Nabucco»-ին։ Եթե եվրոպացիներն «Nabucco» են ուզում, նրանք պետք է կառուցեն այն։ Մենք դեմ չենք, դա իրենց խնդիրն է։
Միլլերը նաև ասել է, թե «Գազպրոմը» ոչ մի խնդիր չի տեսնում, եթե «Nabucco»-ի որևէ անդամ ցանկանա միաժամանակ մասնակցել նաև «Հարավային հոսքին»։