Կարծիք

16.04.2021 18:02


Հիշո՞ւմ ենք, կար ժամանակ, որ շատ հաճախ ասում էինք` «Ա’յ, այն մարդը` ազնիվ մարդ է...», և ինչքա՜ն այդպիսի մարդիկ կային

Հիշո՞ւմ ենք, կար ժամանակ, որ շատ հաճախ ասում էինք` «Ա’յ, այն մարդը` ազնիվ մարդ է...», և ինչքա՜ն այդպիսի մարդիկ կային

Մի' ստեք

Հիշու՞մ ենք...

Կա մի բառ: Այն շատ կարևոր է և բնորոշող, ապագային միտված և հուսադրող, ցանկացած խնդրին առավելագույն ճշմարիտ լուծում ապահովող և մարդ էակին լավագույնս բնութագրող:

Մոռացվող մի բառ` հասկացություն, հոգեվիճակ, կենսակերպ, ինչպես կուզեք` անվանեք:

Այդ բառն է` ազնվություն:

Հիշու՞մ ենք, կար ժամանակ, որ շատ հաճախ ասում էինք` «Ա’յ, այն մարդը` ազնիվ մարդ է...»: Եվ ինչքա~ն այդպիսի մարդիկ կային:

Հիշու՞մ ենք...

ՀԳ

Ասում են` «... ազնիվ մարդկանց երևակայությունը սահմանափակ է, որովհետև նրանց մտածողությունը խիստ շրջանակված է անհերքելի փաստերով, փաստարկներով և իրողություններով...»:

Միգուցե այդպես է, բայց հավանաբար միայն հիմնավոր փաստերի, փաստարկների և իրողությունների վրա հիմնված դատողություններն ու երևակայություններն են, որ ի զորու են երաշխավորել ու կերտել անվտանգ, առաջադեմ, կանխատեսելի և արդյունավետ ապագա:

« ԵՐԲ ԴՈւՔ ԿՐԿՆՈւՄ ԵՔ ՍՈւՏԸ ԲԱՎԱԿԱՆ ՀԱՃԱԽ` ԱՅՆ ԴԱՌՆՈւՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ»

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը