Աշխարհ

16.04.2021 22:45


Թեհրանի և Մոսկվայի միջև 60 միլիոն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վաճառքի պայմանագիր է կնքվել

Թեհրանի և Մոսկվայի միջև 60 միլիոն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վաճառքի պայմանագիր է կնքվել

Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին տեղեկացրել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 60 միլիոն չափաբաժին գնելու վերաբերյալ համաձայնության են հասել, հայտնում է Tehran Times թերթը։

Պայմանագիրը ստորագրվել է Մոսկվայում Իրանի դեսպանության և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի միջև։ Ջալալին հայտնել է, որ պատվաստանյութը կներկրվի 7 ամսվա ընթացքում՝ մայիսի 22-ից մինչև դեկտեմբերի 21-ը։

Անդրադառնալով ավելի վաղ ձեռք բերված համաձայնությանը՝ Ջալալին նշել է, որ մինչ այժմ ներկրվել է 520 հազար դեղաչափ։

Բացի ներկրման վերաբերյալ պայմանագրերից, իրանական երկու ընկերություններ պայմանագիր են կնքել՝ ռուսական կողմի հետ համատեղ արտադրություն սկսելու համար։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:

Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը