Թուրքիայի և Եգիպտոսի միջև սառույցը հալչում է. թուրքական պատվիրակությունը կմեկնի Կահիրե
Վերջին տարիներին խաթարված Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների թեմային ասել է, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի իր գործընկերոջ՝ Սեմիհ Շյուքրյուի հետ:
Լրագրողի այն հարցին, թե հայտնի է արդյոք ճանապարհային քարտեզը Եգիպտոսի հետ կարգավորման քայլերում, Թուրքիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ վճռական են տրամադրված այդ հարցում:
Նախօրեին նա խոսել էր առաջիկայում երկկողմ, այդ թվում փոխարտգործնախարարների մակարդակով փոխայցելությունների հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Չավուշօղլուի և Շյուքրյույի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել: Եգիպտոսը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից կշահեն երկու կողմերն էլ:

Աղբյուրը՝ ermenihaber.am