Լրահոս

02.06.2011 09:47


Պահանջում ենք պատշաճ բացատրություն

Հայաստանի և Ռուսաստանի տարբեր լրատվամիջոցներ անդրադարձել են այն փաստին,  որ մայիսի 27-ի երեկոյան Սոչիում ապամոնտաժվել է Ազգային Հերոս, լեգենդար հայդուկապետ, գեներալ Անդրանիկի արձանը: Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների, արձանը չի ապամոնտաժվել  ադրբեջանական կամ թրքական ճնշումների ներքո (չնայած այդ դեպքում միայն դա էր տրամաբանական), այլ մեր հայրենակիցների` Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի ղեկավարության նախաձեռնությամբ:

Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն ուղղակի վրդովվեցուցիչ է համարում Անդրանիկի արձանի պղծումը, որը սարսափելիորեն կատարվել է մեր հայրենակիցների ձեռքով` Հանրապետության տոնի նախօրեին:

Այս կազմակերպության ղեկավարները պետք է պատշաճ բացատրություն տան, թե ի՞նչն է եղել պատճառը,  որ նրանք գնացել են այդ խայտառակ քայլին:

Անդրանիկն իր ողջ կյանքն է դրել Հայ Դատի զոհասեղանին, չի խնայել ոչինչ հայ ժողովրդի ազատության և մեր հողերի ազատագրման համար: Ազգային հերոսի արձանն ապամոնտաժելն առնվազն խայտառակություն է, եթե չասենք` դավաճանություն:

Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը