Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Ամառայինդպրոց» ծրագիրը: Օրն սկսվեց «Անտիվիրուս Կոմիտաս. 5 պատվաստ» նախագծով: Կրթահամալիրի Մարմարյա սրահում հազարից ավելի սովորողներն ու ուսուցիչները երաժշտագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի հետ մեծ ոգևորությամբ ու սիրով երգեցին ընտրված հինգ երգերը` «Սոնա յար», «Գնացեք-տեսեք», «Հոյ նազան», «Արև, արև, եկ, եկ», «Դե, զընգը… »:
Ավստրալիացի արվեստագետ Մարտին Քեյը, ով կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի իր ընկերների հետ որպես ֆիլմ հրատարակելու է «Անտիվիրուս Կոմիտաս. 5 պատվաստ»-ը, ձայնագրում էր ակցիան:
Հաջորդ նախագիծը «Սեբաստիա» մարզահամալիրի բարելավումն է: Քաղաքի Հարավարևմտյան զանգվածում արդիական մարզահամալիր` բաց և փակ մարզադաշտերով: Նախագծի իրականացմանն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի օլիմպիական կոմիտեն, որը այսօր մարզագույք է նվիրել, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, որը 3000000 դրամ է հատկացրել մարզահամալիրի նորոգման աշխատանքին: Նվերով էին եկել նաև ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական ճյուղային կազմակերպությունների հանրապետական միությունը, «Ուսուցչաց տուն», «Աղաջանյան եղբայրներ» կազմակերպությունները: Այսօր մարզատոն էր կրթահամալիրի ութ դպրոցների սովորողների համար. մարզահամալիրի բարելավման աշխատանքը մեկնարկեց, իսկ բացումը հայտարարվեց սեպտեմբերի 4-ին:
Օրվա տոնական շարունակությունը կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում էր, որտեղ բացվեցին ամառայինլողափերը: Կրթահամալիրի ամառային ճամբարները շոգից կպաշտպանեն, զարգացնող և կազդուրող լավագույն միջավայրը կլինեն ամառը քաղաքում անցկացնող 2-12 տարեկան երևանցիների համար: Այսօր արդեն լողում էին կրթահամալիրի նախակրթարանների և կրտսեր դպրոցների սաները:
Մեդիակենտրոնը նույնպես սկսեց ամառային աշխատանքը` գիտակների ակումբների առաջին հավաք, ընտանեկան շախմատի առաջնություն:
Անլար ինտերնետով մեդիաընթերցարանում, կինոդահլիճում, նիստերի սրահում ու ցուցասրահում ողջ ամառ կկազմակերպվեն սովորողների և նրանց ծնողների, ուսուցիչների և թաղամասի բնակիչների կրթամշակութային հավաքներ:
Իսկական դպրոցական ճամբար փոքրիկ երևանցիների համար
Ավստրալիացի արվեստագետ Մարտին Քեյը, ով կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի իր ընկերների հետ որպես ֆիլմ հրատարակելու է «Անտիվիրուս Կոմիտաս. 5 պատվաստ»-ը, ձայնագրում էր ակցիան:
Հաջորդ նախագիծը «Սեբաստիա» մարզահամալիրի բարելավումն է: Քաղաքի Հարավարևմտյան զանգվածում արդիական մարզահամալիր` բաց և փակ մարզադաշտերով: Նախագծի իրականացմանն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի օլիմպիական կոմիտեն, որը այսօր մարզագույք է նվիրել, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, որը 3000000 դրամ է հատկացրել մարզահամալիրի նորոգման աշխատանքին: Նվերով էին եկել նաև ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական ճյուղային կազմակերպությունների հանրապետական միությունը, «Ուսուցչաց տուն», «Աղաջանյան եղբայրներ» կազմակերպությունները: Այսօր մարզատոն էր կրթահամալիրի ութ դպրոցների սովորողների համար. մարզահամալիրի բարելավման աշխատանքը մեկնարկեց, իսկ բացումը հայտարարվեց սեպտեմբերի 4-ին:
Օրվա տոնական շարունակությունը կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում էր, որտեղ բացվեցին ամառային լողափերը: Կրթահամալիրի ամառային ճամբարները շոգից կպաշտպանեն, զարգացնող և կազդուրող լավագույն միջավայրը կլինեն ամառը քաղաքում անցկացնող 2-12 տարեկան երևանցիների համար: Այսօր արդեն լողում էին կրթահամալիրի նախակրթարանների և կրտսեր դպրոցների սաները:
Մեդիակենտրոնը նույնպես սկսեց ամառային աշխատանքը` գիտակների ակումբների առաջին հավաք, ընտանեկան շախմատի առաջնություն: Անլար ինտերնետով մեդիաընթերցարանում, կինոդահլիճում, նիստերի սրահում ու ցուցասրահում ողջ ամառ կկազմակերպվեն սովորողների և նրանց ծնողների, ուսուցիչների և թաղամասի բնակիչների կրթամշակութային հավաքներ: