Կարծիք

15.04.2021 20:57


Ալիևը ճիշտ էր ասում, որ հայերին հաղթել է ադրբեջանցիների այն սերունդը, որին ինքը դաստիարակել է հայերի հանդեպ ատելությամբ

Ալիևը ճիշտ էր ասում, որ հայերին հաղթել է ադրբեջանցիների այն սերունդը, որին ինքը դաստիարակել է հայերի հանդեպ ատելությամբ

Ինչով են միմյանցից տարբերվում Առաջին եւ Երկրորդ արցախյան պատերազմի հայերը, կամ ավելի ճիշտ հայերի երկու տարբեր սերունդները։ Մինչ փորձենք այս հարցի պատասխանը գտնել, "գնանք" Գերմանիա։

Այսօր Արեւմտյան ու Արեւելյան Գերմանիաները մշակութաբանական առումով միմյանցից տարբերվում են, չնայած արդեն մեկ ընդհանուր պետության մասերն են։

Արեւմտյան Գերմանիան ծածկված է մզկիթների ցանցով, իսկ միգրանտներն այնտեղ իրենց լավ եմ զգում, ի տարբերություն Արեւելքի, իսկ ազգայնական համարվող կուսակցություններն Արեւելքում են բարգավաճում։ Ինչու է այդպես։

Պատերազմից հետո Արեւմտյան Գերմանիայում դենացիֆիկացման խորքային նախագծեր են իրականացվել, մասնավորապես մանկապարտեզներից սկսած գերմանացիներին մեղքի զգացումով են մեծացրել, ինչը չի արվել Արեւելքում։ Կոմունիստական Գերմանիայում երեխաներին դաստիարակում էին այլ չափանիշներով։ Նացիստական Գերմանիայում մի քանի հարյուր կոմունիստներ կաին, որոնք ընդհատակում դիմադրում էին ռեժիմին։ Արեւելյան Գերմանիայում դպրոցականներին համոզում էին, որ իրենք հենց այդ մի քանի հարյուր կոմունիստների սերունդներն են, այլ ոչ թե ֆաշիստների եւ դրա համար պետք է հպարտանան։

Կարճ ասած, Արեւմուտքին մարդիկ մեծացել են մեղքի զգացումով, Արեւելքում հպարտության զգացումով։ Ինչպես տեսնում ենք, երկու Գերմանիաների քաղաքացիներն, արժեքային առումով, միմյանցից տարբերվում են, տարբեր են նաեւ քաղաքական հակումները։

Հիմա գանք "երկու" Հայաստաններին։ Առաջին պատերազմի ժամանակ սովետական դաստիարակություն ստացած հայերն էին պատերազմում, որոնք վրեժ էին լուծում ցեղասպանության համար, իրենց համարում էին ֆիդայինների սերունդներ, ավելի սոցիալականացված էին, իսկ երկրորդ պատերազմում այլ երեւութի հետ գործ ունենք։ Հայաստանն արդեն ղեկավարում են "թուրքին ներողները", "հեղափոխությունն" Արցախից նախընտրողները մի խոսքով "Հուզանք ու Նազանք", որոնք լուրջ էին ընդունել այն թեզը, որ երկու ազգերի հակամարտությունը կկարողանան լուծել դեմոկրատական Հայաստանն ու դեմոկրատական Ադրբեջանն ու որպես առաջին քայլ "դեմոկրատական" դարձավ Հայաստանը ինչպես Բոլթոնն էր ասում, մենք հրաժարվեցինք կաղապարներից։

Ալիեւը ճիշտ էր ասում, որ հայերին հաղթել է ադրբեջանցիների այն սերունդը, որին ինքը դաստիարակել է հայերի հանդեպ ատելությամբ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը