Աշխարհ

15.04.2021 21:22


Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը

Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը

Ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել:

Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում հարձակման էր ենթարկվել նաև Թուրքիայի՝ Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքայի ռազմաբազան, որի հետևանքով սպանվել է մեկ թուրք զինծառայող։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը