Աշխարհ

15.04.2021 19:54


Ճապոնիայում կատուն 1 օրով «ստանձնել» է ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնը (տեսանյութ)

Ճապոնիայում կատուն 1 օրով «ստանձնել» է ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնը (տեսանյութ)

Ճապոնիայի Տոյամա քաղաքի ոստիկանական բաժանմունքը մեկ օրով պետի պաշտոնում «նշանակել» է կատվի, հայտնում է lenta.ru-ն՝ հղում տալով տեղական NHK լրատվականին։

Նշանակման պատճառն այն է, որ Կոկո անունով կատուն անցյալ ամռանը մարդու կյանք է փրկել։ Կատուն սևեռուն հայացքով նայել է ջրանցքի ուղղությամբ, ինչը նկատել է տեղի բնակչուհիներից մեկն ու տեսել, որ կենդանին նայում է անգիտակից վիճակում ընկած տղամարդու ուղղությամբ։ Ժամանած փրկարարներին հաջողվել է փրկել տղամարդու կյանքը։

Այս կապակցությամբ պարգևատրման արարողությանը Կոկո կատուն ներկայացել է ոստիկանության համազգեստով և գլխարկով։ Կատուն թաթով դրոշմ դնելով` «խոստացել է շարունակել զգոն լինել զբոսանքների ժամանակ»։ Բացի այդ, Կոկոն Տոյամայի տարրական դպրոցներից մեկում ճանապարհային անվտանգության թեմայով դասի է մասնակցել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը