Լրահոս

01.06.2011 17:34


«Աշխարհին պատերազմ է սպառնում»,–իտալացի լրագրող

«Կոմսոմոլսկայա պրովդային» տված հարցազրույցում իտալացի քաղաքական լրագրող Ջուլետտո Կյեզան ասել է՝ աշխարհն ականատես է դառնում, թե ինչպես է համընդհանուր հակամարտությունների զարգացման հարցում շահագրգռված ԱՄՆ–ն ամենախոշորածավալ սադրանքներ և բեմականացված իրադարձություններ կազմակերպում։ Նրա կարծիքով՝ Բեն Լադենի սպանության մասին վերջին նորությունը գալիս է փաստելու, որ Օբաման կրկնում է Բուշի ճանապարհը, ով էլ ժամանակին հնարովի պատրվակով Մերձավոր Արևելքում պատերազմ սկսեց։ Իտալացի լրագրողը համոզված է, որ Օբաման նաև փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ԱՄՆ–ի՝ անկում ապրող տնտեսության իրական խնդիրներից։ Կյեզան ենթադրում է, որ վերջին իրադարձությունները վրա հասնող ճգնաժամի վկայությունն են։

«Ճգնաժամը վերահսկողության կորուստն է ինչպես տեխնիկայի վրա՝ Ֆուկուշիմա, այնպես էլ մարդկանց զգացմունքների՝ արաբական աշխարհ»,–համոզված է լրագրողը։

Այս խորագրի վերջին նյութերը