Աշխարհ

15.04.2021 12:28


ԵԱՏՄ կազանյան նիստին ընդառաջ Հայաստանը Կարմիր խաչին 200 գերու ցուցակ է փոխանցել` նիստին Բաքվի պատվիրակության հնարավոր մասնակցության ֆոնին. РБК

ԵԱՏՄ կազանյան նիստին ընդառաջ Հայաստանը Կարմիր խաչին 200 գերու ցուցակ է փոխանցել` նիստին Բաքվի պատվիրակության հնարավոր մասնակցության ֆոնին. РБК

ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը միության կառավարման մարմնի նիստին, բայց դեռևս դրան խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը: Այս մասին գրում է РБК-ն` հղում տալով իր հայկական, ռուսական և ԵԱՏՄ-ի աղբյուրներին:

«Իրոք, կար այդ գաղափարը (Բաքվին հրավիրելու): Մենք այնպես չէ, որ սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,-ասել է հայկական կողմից РБК-ի դիվանագիտական աղբյուրը:

Երևանը կազմել է ռազմագերիների ցուցակը, որի մեջ կա շուրջ 200 անուն, և այն արդեն փոխանցել է Կարմիր խաչին: Այս մասին РБК-ին ասել է հայկական կողմից մեկ այլ զրուցակից, որը ծանոթ է թեմային:

РБК-ի հարցմանը Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները պատասխանել են, որ միության կազմում կարգավիճակ չունեցող երկրների խորհրդի նիստին մասնակցությունը դեռ քննարկվում է, ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնեցված դիրքորոշում դեռ չկա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը