Աշխարհ

15.04.2021 11:56


ԵԱՀԿ-ն հայտնել է Դոնբասի շփման գծի երկայնքով գնդակոծությունների ակտիվացման մասին

ԵԱՀԿ-ն հայտնել է Դոնբասի շփման գծի երկայնքով գնդակոծությունների ակտիվացման մասին

Վերջին շաբաթներին Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելությունը գնդակոծման ակտիվության ալիք է արձանագրել Դոնբասի շփման գծի երկայնքով: Այս մասին առաքելությունը տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

«Անցած շաբաթներին շփման գծի երկայնքով նկատվել է գնդակոծման ակտիվության աճ. մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում առաքելությունն արձանագրել է հրադադարի ռեժիմի 3922 խախտում, նախորդ երկշաբաթյա ժամանակահատվածի 1260 դեպքի համեմատ: Բռնությունները հատկապես շատ էին ապրիլի 2-ին և 3-ին, երբ առաքելությունն արձանագրել է հրադադարի ռեժիմի համապատասխանաբար 1170 և 1355 խախտում»,-նշել են առաքելությունից

Առաքելության տվյալներով` բռնության այս բռնկումը, ընդհանուր առմամբ, հակասում է 2020-ի հուլիսի 27-ից ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրից հետո սկսված ժամանակաշրջանին: «Օրինակ, 2020 թվականի հունվարի 1-ից հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում առաքելությունն ամսական գրանցել է հրադադարի ռեժիմի 411-ից 752 խախտում: Բայց 2020 թվականի հուլիսի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը, առաքելության դիտարկումների համաձայն, ամսական ցուցանիշը տատանվում էր 20-ից 107 խախտման միջև»,-նշել են դիտորդական առաքելությունից:

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը երկարաձգել է Ուկրաինայում կազմակերպության դիտորդական հատուկ առաքելության մանդատը մինչև 2022 թվականի մարտի 31-ը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը