Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 4 մարդ զոհվել է
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության 2 և սպանության փորձի 1 դեպքն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է նաև գողության 37 և կողոպուտի 3 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 9, գողության` 10, կողոպուտի` 1 և ավազակային հարձակման 2 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 4 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 4 մարդ զոհվել է