Չի՞ հասկանում, որ նման հայտարարություններ անելով փաստացի իր բերանով խոստովանում է, որ ուղղակի «լցրել» է Ազգային ժողովն անդեմ, ոչ մի արժանիք չունեցող մարդկանցով
Ես ուղղակի մի բան եմ ուզում հասկանալ։ Այս մարդը, Փաշինյան ազգանունով, որ հա իմքայլական պատգամավորներին անձամբ ու միջնորդավորված ասում է՝ «դուք ով եք, որտեղից եք եկել, ոչինչ ձեզանից չեք ներկայացնում», ինքը չի՞ հասկանում, որ դրանով նաև ինքն իրեն է վարկաբեկում։
Չի՞ հասկանում, որ նման հայտարարություններ անելով փաստացի իր բերանով խոստովանում է, որ ուղղակի «լցրել» է Ազգային ժողովն անդեմ, ոչ մի արժանիք չունեցող մարդկանցով, ովքեր, փաստորեն, ոչ մի բանի չեն հասել իրենց կյանքում, ոչ կոմպետենտ են և այլն։ Մի խոսքով, ըստ Փաշինյանի՝ ոչնչություններով։
Հասկանում եմ, որ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է», բայց ախր այդ ամենը քեզ էլ է խփում։ Հիմա ընտրություններին այս նույն թիմով գնում ես, որ ի՞նչ անես։
Չի՞ հասկանում, որ նման հայտարարություններ անելով փաստացի իր բերանով խոստովանում է, որ ուղղակի «լցրել» է Ազգային ժողովն անդեմ, ոչ մի արժանիք չունեցող մարդկանցով