Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության, այնպես էլ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բանկի շարունակական և արդյունավետ օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության առաջիկա ծրագրերին: