Լրահոս

01.06.2011 17:08


Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Պան Գի Մունի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Պան Գի Մունի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

Աշխատանքային այցով ԱՄՆ–ում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության ղեկավար Պան Գի Մունի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

Է. Մամեդյարովը Պան Գի Մունին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին։

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն ընդգծել է հակամարտությունն արագորեն խաղաղ կարգավորելու անհրաժեշտության մասին՝ մատնանշելով այս ուղղությամբ եղած ակնկալիքները։

Այս խորագրի վերջին նյութերը