Տնտեսական

14.04.2021 16:56


Հենց այնպես երկնիշ տնեսական աճ չի ապահովվում․ այն ժամանակ ամենքն իր գործով է զբաղվել․ դե թող հիմա էլ աճի․ Կարեն Ճշմարիտյան (տեսանյութ)

Հենց այնպես երկնիշ տնեսական աճ չի ապահովվում․ այն ժամանակ ամենքն իր գործով է զբաղվել․ դե թող հիմա էլ աճի․ Կարեն Ճշմարիտյան (տեսանյութ)

Ներդրումների համար շատ վնասակար է, վտանգավոր է, երբ որ ներդրողը գալիս աշխատում է ու հանկարծ գնում է հետ։ Այս մասին Yerevan Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։

«Եվ մինչև 2008 թվականը և դրանից հետո կառավարության խնդիրը միշտ եղել է, որ ներդրողը պետության որևէ գործողության պատճառով հանկարծ Հայաստանը չլքի, դա ամենավատ ազդանշանն է։ Այդպիսի դեպք չեմ հիշում մեր ժամանակ եղած լինի»,-ասաց նա։

***

Մենք ձեռնարկությունները չենք հանձնել մենք վաճառել ենք ռուսներին։ Նման բան ասողների 99 տոկոսն անգամ չգիտեն այդ ձեռնարկությունների ցանկը, որոնք ընդգրկված են եղել գույք պարտքի դիմաց պայմանագրում։ Այդ նույն քանակի մարդիկ չգիտեն նաև, թե ՌԴ-ն որ ձեռնարկություններում ինչ ներկայություն ունի, որքան ներդրում է արել։ Ասել են ասելու համար, որ մարդկանց գիտակցության մեջ նստի։

«Այդ 100 մլն պարտքը, որը գալիս էր դեռևս 1993 թվականից, մենք հնարավորություն ունեինք բյուջեով պարզապես տալու, բայց այստեղ առաջարկ եղավ որպեսզի տնտեսական համագործակցությունը առավել խորանա Ռուսաստանի հետ և նոր ոլորտներ ընդգրկվեն, առաջարկվեց ընտրել այնպիսի ձեռնարկություններ, որոնք ռուսական հատապես էներգետիկ և ռազմարդյունաբերական իմաստով հետաքրքի կլինեին»,-ասաց նախկին նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը