Ալեքսանդր Քանանյան. ««Ստատուս քվոն» այսօրվա միակ երաշխիքն է»
«7օր»–ի այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել ղարաբաղյան բանակցություններից և Մինսկի խմբի ձևաչափից, «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ ԱլեքսանդրՔանանյանն ասել է, թե իրականում Մինսկի գործընթացը, որպես այդպիսին, սպառվել է։
–Այն ի սկզբանե մեռելածին և սպառված է, քանի որ ի սկզբանե չէր արտացոլում ո՛չ իրականությունը, ո՛չ էլ հայոց պետականության առջև կանգնած անվտանգության խնդիրների պաշտպանության հարցը,–նշել է նա։
Նրա խոսքերով՝ Մինսկի գործընթացը հենց սկզբից պտտվում էր տարածքային զիջումների, Արցախի ժամանակավոր, ապա հավերժական կարգավիճակը հանրաքվեով որոշելու և այլ՝ գործնականում անիրագործելի, անհեթեթ նախապայմանների շուրջը։
–Սակայն իրականությունն իր մոտեցումն է թելադրում, որով որևէ տարածքային զիջում, մադրիդյան սկզբունքների անգամ մեկ կետի իրականացում բերելու է իրադարձությունների այնպիսի գահավիժման, որը երկրին որևէ բարիք չի բերի,–ընդգծել է Ա. Քանանյանն ու հավելել, որ «ստատուս քվոն» այսօրվա միակ երաշխիքն է, և հետևաբար՝ անհրաժեշտ են բանակցային ու քաղաքական կատարելապես նոր մոտեցումներ, որոնք պետք է բացառեն որևէ տարածքային զիջում։
Ալեքսանդր Քանանյան. ««Ստատուս քվոն» այսօրվա միակ երաշխիքն է»
«7օր»–ի այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել ղարաբաղյան բանակցություններից և Մինսկի խմբի ձևաչափից, «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանն ասել է, թե իրականում Մինսկի գործընթացը, որպես այդպիսին, սպառվել է։

7or.am