Կարծիք

14.04.2021 13:10


Դիակներ բերածին ծափահարել․ այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին

Դիակներ բերածին ծափահարել․ այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին

Արյան մեջ ես: Վերև ես նայում, շուրջ 7000 աչքեր քեզ խելագարության են հասցնում, ձերքերիդ ես նայում` Աբգարի, Մխիթարի, Արմենի, Հակոբի ու մյուսների արյունն է, գլուխդ խոնարհում ես`Եռաբլուրն է` միշտ թարմ ծաղիկներով:

Ուզում ես արյունը քսել ուրիշների վրա, դա որքան քո, նույնքան էլ ուրիշների գործն է, բայց քո վրայինը դրանից չի պակասի: Ալկոհոլով ու նախկինում հարստացած օլիգարխների, ձեռնասուն ընդդիմադիրների տեքստերով էլ չի պակասի: Եղբայրս չկա ու էլի եղբայրներ չկան: Ու դու պատասխան տալու ես:

Դիակներ բերածին ծափահարել: Այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին: Ծափահարություններով ծափահարողներիդ ու քեզ պիտի ճանապարհեն……… քեզ արժանի միակ տեղ: Որպես տիեզերական մասշտաբի ցինիկ, պատմական մասշտաբի դավաճան ու մարդասպան։

Մենակ մի բան կասեմ: Եթե ամեն ինչ լավ է, եթե համարում եք սատանայի առաքիչը ամեն ինչ այնքան լավ է արել, որ ԾԱՓԵՐԻ է արժանի, ապա թող այդ ծափերի պատճառը ձեզ էլ այցելի!!!
Հ.Գ. Ես խոստանում եմ, երբ գնալու լինես քեզ արժանի միակ վայր, ծափ կտամ, չէ՞ որ դա քեզ դուր է գալիս:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը