Հարուցվել է քրեական գործ` միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքի առթիվ
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Պետական շահերի պաշտպանության բնագավառում մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2010 թվականի դեկտեմբեր ամսին Լոռու մարզի «Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հ. Մազմանյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծ փաստաթղթեր կազմելով, յուրացման եղանակով հափշտակել է արհմիության` Սպիտակի տարածքային միության կողմից վերոհիշյալ միջնակարգ դպրոցի աշխատողներին որպես օգնություն տրված 463 000 դրամ գումարը:
Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
Հարուցվել է քրեական գործ` միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքի առթիվ
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքի առթիվ: Պետական շահերի պաշտպանության բնագավառում մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2010 թվականի դեկտեմբեր ամսին Լոռու մարզի «Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հ. Մազմանյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծ փաստաթղթեր կազմելով, յուրացման եղանակով հափշտակել է արհմիության` Սպիտակի տարածքային միության կողմից վերոհիշյալ միջնակարգ դպրոցի աշխատողներին որպես օգնություն տրված 463 000 դրամ գումարը: Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: