Շիրակի մարզի անասնաբույժները 5 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում
Արդեն 5 ամիս է, ինչ Շիրակի մարզի անասնաբույժները աշխատավարձ չեն ստանում: Կառավարությունից պատճառաբանում են, թե գյուղապետարանների և գյուղնախարարության միջև կնքվող պայմանագիրը նախարարության մեղքով վավերացվել է ուշացումով: Խնդիրն այն է, որ անասնաբուժական տեսչությունների լուծարումից հետո այժմ գործում է նոր կարգ, և եթե նախկինում աշխատանքային եռակողմ պայմանագրեր էին կնքվում՝ ներառելով նաև անասնաբույժներին, այժմ դրանք կնքվելու են գյուղնախարարության և համայնքապետարանների միջև:
Ապրիլի 30-ին, անասնաբույժների աշխատավարձերի հետ կապված, Շիրակի մարզումում գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարել էր, թե խնդիրը կլուծվի առնվազն մեկ ամսվա ընթացքում: Սակայն մինչ օրս Շիրակի մարզի անասնաբույժները սպասում են, որ Սերգո Կարապետյանն իր խոստումը կատարի.
–Նախարարն այդքան ժամանակ կդիմանա՞, եթե հերթը իրեն հասնի առանց աշխատավարձի ապրելու, օդո՞վ ենք սնվելու,–ասել է անասնաբույժ Սուսաննա Ամիրխանյանը:
Մարզի անասնաբույժին տեղյակ են պահել, որ աշխատավարձը բարձրանալու է, և հորդորել են սպասել: Սակայն անասնաբույժները մտադիր են իրենց գործունեությունը դադարեցնել մինչև աշխատավարձ ստանալը: Այս ամբողջ գործընթացի պատճառով տուժում է կրկին գյուղացին. ներկայումս համայնքներում անասնագլխաքանակի հաշվառում է ընթանում, իսկ մինչև այս ամսվա վերջը անասունների ողջ գլխաքանակը պետք է 8 հիվանդության դեմ պատվաստվի:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի