Սերժ Սարգսյանն այցելել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում բացված «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան:
Ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված և ամբողջությամբ ավտոմատացված ու արդիական հոսքագծերով համալրված գործարանի բացման արարողությունից հետո Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել կարբոնացված քաղցրահամ ըմպելիքներ արտադրող այս գործարանի կարողություններին, զարգացման ծրագրերին: Այդ ծրագրերի համաձայն, գործարանն առաջիկայում նախատեսում է տեղադրել բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլև կարտահանվեն հարևան և Միջին Ասիայի երկրներ: