Բարեկամությունը հավասարների հարաբերություն է․ այդպես էր Հայաստանի ու Ռուսաստանի պարագայում նաև՝ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին (տեսանյութ)
ՌԴ հետ ռազմավարական ու գործընկերային հարաբերությունների արդյունքում՝ մեր հարաբերություններն այդ պետության հետ զարգանում էին բազմաթիվ ուղղություններով՝ ռազմական, անվտանգային, տնտեսություն, ենթակառուցվածքներ և այլն։
Կնքված ավելի, քան 160 միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի շնորհիվ հարաբերությունները կարգավորվում էին, տեսանելի էր երկու պետությունների միջև «հավասարը՝ հավասարի հետ» սկզբունքը։
Ռազմավարական դաշնակցային հարաբերությունները նաև բարեկամական էին։ Մշակութային ու կրթական բազմաթիվ ծրագրերի շնորհիվ բարեկամանում էին երկու պետությունները, հայ և ռուս ժողովուրդները, փոխանակվում մշակութային դարավոր ժառանգությամբ, կրթության ոլորտի ձեռքբերումներով։
Բարեկամությունը հավասարների հարաբերություն է։ Այդպես էր Հայաստանի ու Ռուսաստանի պարագայում նաև՝ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին։
Բարեկամությունը հավասարների հարաբերություն է․ այդպես էր Հայաստանի ու Ռուսաստանի պարագայում նաև՝ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին (տեսանյութ)