Լրահոս

01.06.2011 14:37


Ավարտվեց Հայաստանում երկրորդ անգամ կազմակերպվող առաջնամագլցման միջազգային փառատոնը

Մայիսի 21-31-ը Հայաստանում` Նորավանքի, Գառնիի և Արփա գետի կիրճերում, 15 մասնակիցներ տարբեր երկրներից մագլցում էին ժայռերը և ըստ էության ստեղծում նոր զբոսաշրջային արդյունք: Այդ օրերն էր անցկացվում Առաջնամագլցման երկրորդ միջազգային փառատոնը, որի արդյունքների ամփոփումն ու տպավորությունները հունիսի 2-ին` ժամը 13.00, ՀՀ էկոնոմիկայի նախարարության (Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ) նիստերի դահլիճում կկիսեն «Ժայռերն ի վեր» ակումբի հիմնադիր Մխիթար Մխիթարյանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանը:

Խնդրում ենք նախօրոք հաստատել ձեր մասնակցությունը և ասուլիսին ներկայանալ լուսանկարով անձը հաստատող փաստաթղթով:

Այս խորագրի վերջին նյութերը