«Լևոն Տեր–Պետրոսյանն ասել էր, որ բոլոր հաղթանակները ժամանակավոր բնույթ են կրում»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից ու նշել, թե ոչ մի հերոսություն չկա այն բանում, որ իշխանությունն անընդհատ խոսում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը հասնելու մասին, քանի որ դեռևս Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ է նշվել խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման մասին։
Բանախոսի կարծիքով՝ առաջնային նշանակություն ունեն ԵԱՀԿ ՄԽ–ի մշակած Մադրիդյան սկզբունքները, որտեղ, սակայն, ամենուր գրված է «օկուպացված տարածք» խոսքը և այն մասին, որ հայկական ուժերը պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք երբևիցե միջազգային իրավունքի առումով Ադրբեջանին չեն պատկանել։
Նա նշել է, որ շատ–շատերը ղարաբաղյան գոյամարտի ժամանակ չէին հավատում մեր հաղթանակին՝ մեջբերելով Լևոն Տեր–Պետրոսյանի 1992թ. «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցից մի հատված, որտեղ ՀՀ առաջին նախագահը նշել էր, թե բոլոր հաղթանակները ժամանակավոր բնույթ են կրում։
–Հայկական դիվանագիտական և քաղաքական էլիտան ուղղակի զիջողությամբ տանուլ է տալիս այն դաշտը, որը հաղթական է մինչ այսօր,–նկատել է Լ. Ալավերդյանը։

7or.am