Կարծիք

13.04.2021 11:31


Մենք պարտադրված ենք դիմակայել բարոյականության տարրական նորմերից զուրկ թշնամի պետության կողմից ձեռնարկվող այս հարվածներին

Մենք պարտադրված ենք դիմակայել բարոյականության տարրական նորմերից զուրկ թշնամի պետության կողմից ձեռնարկվող այս հարվածներին
Երեկ հարևան, բայց ոչ բարեկամ երկիրը, ի դեմս իր առաջին դեմքի, հայկական կողմին նվաստացնելու հերթական «հանդիսությունը» կազմակերպրեց... Սա այն «հոգեբանական գրոհներից» է, որը նպատակաուղղված է փշուր-փշուր անելու հայկական ոգու վերջին բեկորները... Կդիմանա՞ հայն այս հարվածներին, դժվար է ասել... Բայց, որ մենք պարտադրված ենք դիմակայել բարոյականության տարրական նորմերից զուրկ թշնամի պետության կողմից ձեռնարկվող այս և էլի սպասվող մյուս հարվածներին, դա միանշանակ է... Միանշանակ է նաև, որ այդ դիմակայությունը լինելու է տևական ու դաժան և, վերջնական արդյունքում, հաջողելու նա, ով իր հաղթանակը դիտելու է որպես ոչ թե ռազմավար, այլ խաղաղություն ստեղծող արժեք...
Հ.գ. Հին Չինաստանի ռազմական տեսաբան և փիլիսոփա Սուն Ցզին մեր հակառակորդ երկրի ղեկավարին կասեր՝ «Մի ճնշեք հուսահատ թշնամուն: Հյուծված կենդանին շարունակելու է պայքարել, քանի որ դա բնության օրենքն է...»։
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը