Կարծիք

13.04.2021 10:52


«Իրավունքի ուժով» ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» Մարտի 1-ի տապալված գործով իր ընկերների դեմ ցուցմունք տալն էր

«Իրավունքի ուժով» ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» Մարտի 1-ի տապալված գործով իր ընկերների դեմ ցուցմունք տալն էր
«Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ Կարապետյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հետախուզության վարչության պետն էր և այն տապալելու համար հեռացրել էին, «տեղավորեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։
Մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր ու այս իշխանություններին ներքաղաքական բնույթի ծառայություններ մատուցելը, պաշտոնի է նշանակվում։
Ու այս որակի, պատվի տեր մարդիկ բանակի հրամանատարությունում են նշանակվում։
ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման։
Սրանք ոչ միայն ավիրում են բանակը, այլ փորձում վերացնել բանակի վերականգման վերջին հնարավորությունները։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը