Մայիսի 31–ին հրավիրված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ հայտնի ակտիվիստ ՎարդգեսԳասպարին շարունակ բղավում էր՝ հա՛ն–ցա՛–գո՛րծ և պահանջում ԱզատությանհրապարակիհարթակիցհեռացնելազատարձակվածքաղբանտարկյալԱրաՀովհաննիսյանին։ Այդ ժամանակ Գասպարիին է մոտենում ՆիկոլՓաշինյանը և նրա ականջին ինչ–որ բան շշնջում։ Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, Վարդգես Գասպարին պատմել է «Facebook» սոցիալակ ցանցի իր էջում։ Ժամանակին ՎարդգեսԳասպարինուԱրաՀովհաննիսյանը բանտի նույնխցումեննստած եղել։
«Մութն ընկնելով՝ չքանում էր ցերեկվա ձևական կարգ ու կանոնը. ավելի ուշ արդեն տիրում էր կատարյալ անտերություն. միջանցքից լսվում էին անսովոր, արտառոց անցուդարձի ձայներ, աղմուկ, որը գնալով ավելի էր ուժգնանում: Լսվում էր շատ բարձր ձայնով փողոցային թուրքական, արաբական երաժշտության վայնասունը (երևի այլ ձայները խլացնելու նպատակով): Միջանցքում ոնց որ ինչ–որ մարդիկ ռազբիրատ էին անում, հայհոյում, գոռգռում էին: Երբեմն ձայներն այնքան մոտիկ էին, որ թվում էր՝ հենց խցի դռան հետևում ինչ–որ մեկին դաժան բռնության են ենթարկում: Ամենից շատ լսվում էր «կմորթեմ, կմորթեմ» հիստերիկ գոռգոռոցը: Մերթընդմերթ քացով խփում էին դռանը, այնպես ուժգին, որ ամեն վայրկյան թվում էր՝ դուռը կբացվի, և ներս կխուժեն սալդատները... պարզ էր արդեն. լուրը հասել էր զոն նայողին, որ ես հանդգնում եմ չենթարկվել գողական բերդի կանոններին»,–գրել է Վարդգես Գասպարին։
9 մարտի 2008թ., «Նուբարաշեն»
«Ես 42–րդ խցի «բնակիչների» մասին հիշատակեցի մարտի 1-ի գործով կալանավորներ և ոչ թե քաղբանտարկյալներ: Իրականում մարտի մեկից հետո բոլոր ձերբակալվածներին անվանեցին քաղբանտարկյալներ. հետո մեկ, երկու, երեք թե չգիտեմ քանի անգամ ճշգրտումներ եղան...Իրականությունն այն է , որ մեզ բիրիքով ձերբակալել, լցրել էին բանտերը: Այո՛, բոլորին կալանավորելու առիթը քաղաքական էր, սակայն իմ կարծիքով դա բավարար չէ մարդուն քաղբանտարկյալ որակավորելու համար:Կալանավայրը նույն այս հասարակության խորթ բարքերի խստացված ռեժիմն է: Իրականում հին (ավազակապետական) կարգերի դեմ ըմբոստացած տարբեր կալիբրի մասնակիցներին տարել էին խստացված ռեժիմով վերամշակելու, որպեսզի դրանից հետևություններ անի ընդդիմադիր զանգվածն ընդհանրապես:Եվ այսպես, ավազակապետության թրի տակից անցնելու առաջին քայլը «կալանավայրը ուրիշ աշխարհ ա» աքսիոմայի ընդունելն էր, այսինքն՝ ապրել կալանավայրի կյանքով, անջատվել դրսի աշխարհից և ընկղմվել գողական կյանքի մեջ: Սրա առաջին ատրիբուտն էր մասնակցել «օբշչակին», վճարել ամսական նալոգ ոչ կանոնադրական հարաբերությունները կազմակերպելու համար, առաջին իսկ քայլով ստանձնել որոշակի հանցագործություն իրականացնելու պատրաստակամություն: Այսինքն, օրենքի խախտմամբ գումար մտցնել կալանավայր «օբշչակին» վճարելու, կաշառելու, ինչու չէ՝ նաև ղումար անելու համար:
Բախում առաջին.
-Ես ի սկզբանե հրաժարվեցի օրենքի խախտում թույլ տալ և գումարը զարտուղի մտցնել կալանավայր, նաև նշեցի, որ չեմ պատրաստվում կոպեկ կաշառել որևէ բանի համար: Այնուամենայնիվ, 1-2 ամիս փաստացի տեղի տվեցի հարկադրանքին և գույքի տեսքով
(ծխախոտ) մասնակցեցի «օբշչակին»: Իսկ դրանից հետո այլևս հրաժարվեցի դրանից, ինչը խցի բնակիչներն իրավամբ գնահատեցին անհնազանդություն գողական բերդի կարգերին: Իսկ գողական կարգերին հակադրվելու առիթները քիչ չէին: Դեռ մինչ այդ կատեգորիկ հրաժարվել էի բջջային հեռախոսից օգտվելուց և դրա փոխարեն համառ պահանջներ էի ներկայացնում կալանավայրի հեռախոսից օգտվելու իմ իրավունքն իրացնել, ինչն այնքան էլ ճիշտ չէր ընկալվում:
Բախում երկրորդը հիերարխիկ հարաբերություններին հակադրվելն էր՝ թույլ չտալ այլոց ճնշելը:
Բախում երրորդը խցում թմրանյութի օգտագործմանը խիստ հակադրվելն էր:
Բախում չորրորդը խցում գիշերային քնի ռեժիմի պահպանումն էր (կալանավայրում ցերեկը քնում, գիշերն են արթուն մնում՝ խոսում, վիճում, ֆիլմեր նայում, ղումար անում և այլն):Եվ այսպես, բախումների առիթները քիչ չէին, սակայն հաշվի առնելով խցի բնակիչների համամասնությունը՝ դրանք ծայրահեղ դրսևորումներ չէին ունենում: Մարտի մեկի գործով կալանավորները երկու կողմից բուֆերացնում էին իրավիճակը: Սակայնժամանակիընթացքումմերխցիհամամասնությունըփոխվեցհօգուտգողականների: ԱյդժամանակխուցընայողնէրոմնԱրայիկՀովհաննիսյանը՝ նարկոման, գող, ավազակ, բառացիորենփալասէակ (իդեպ,ընդգրկվածքաղբանտարկյալներիցուցակում), որնավելիճղճիմևանմարդկայինէակէր, քանիմտեսածայլխուցնայողները: Կալանավորիննվաստացնելիսսահմանչէրճանաչում: Վերջերսանցելէրամենաստորտարբերակին՝ տղամարդուարժանապատվությունընվաստացնելուտարբերակին: Այսպիսիիրավիճակումնրահամարամենամեծպրոբլեմըեսէի, որիպատճառովէլհաճախակիէրդարձելմերընդհարումը»:
Վարդգես Գասպարին իր մեկ այլ գրառման մեջ պատմել է, որ երբ երեկ «Հովհաննիսյա՛ն, հանցագո՛րծ» գոռալով մոտենում էր հրապարակի կենտրոն, իրեն փորձել են կանգնեցնել մի քանի մերձավոր ընկերներ։
«Նրանք ցանկանում էին՝ ամեն ինչ լավ անցնի։ Նույնիսկդրանիցհետո, երբինձանիցիմացան՝ովէ «քաղբանտարկյալ»ԱրաՀովհաննիսյանը, այնուամենայնիվ,ասումէին՝ հա, բայցդրատեղըսաչէր...Իդեպ, 2008 թվից, որմանրամասնՀԱԿ-ին (էնժամանակվաՀամաժողովրդականշարժման)պատասխանատուներինմանրամասննկարագրելովտեղեկացրելէի, որԱրաՀովհաննիսյանը,լինելովգողականբերդիտեղականներկայացուցիչ,ինչստորդերակատարությունունիայլոց, այդթվում՝քաղբանտարկյալներիննվաստացնելովոչնչացնելուգործում, ՀԱԿպատասխանատուներընշումէին, որէդխնդրիկարգավորմանժամանակըհիմաչի ...
Եվ ես անում եմ մի հետևություն, որ մենք ուզում ենք՝ ամեն ինչ լինի անթերի, Շարժումը, ՀԱԿ-ը լինեն անարատ,անթերի։ Բայց անարատ և անթերի ձևացնելով այդպիսին չենք դառնում: Հաճախ հիշում եմ, որ ասվում է՝ «քաղբանտարկյալներից ոչ մեկը չկոտրվեց»։ Սո՛ւտ է, մոտ մեկ տասնյակ ներում գրածները թերևս տեսանելի, բայց փոքր կորուստներն էին...չի խոսվում նրանց մասին, ովքեր կալանավայրերի մսաղացում ենթարկվեցին քրեական հանցախմբերի դաժան բռնություններին, նույնիսկ ինքնությունը կորցրած, կիսախելագար դարձածների մասին...
շարունակելի»,–գրել է Վարդգես Գասպարին։
Խմբ. կողմից – Փաստորեն, Վարդգես Գասպարիի ասածներից հետևում է, որ Հայ ազգային կոնգրեսը քաղբանտարկյալների անվան տակ է ներառել նաև հանցագործի ու հասել վերջինիս ազատ արձակմանը։ «Երկխոսությունը» միայն այդպես պետք է լինի։
ՀԱԿ քաղբանտարկյալների ցուցակում հանցագո՞րծ կար
Մայիսի 31–ին հրավիրված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ հայտնի ակտիվիստ Վարդգես Գասպարին շարունակ բղավում էր՝ հա՛ն–ցա՛–գո՛րծ և պահանջում Ազատության հրապարակի հարթակից հեռացնել ազատ արձակված քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանին։ Այդ ժամանակ Գասպարիին է մոտենում Նիկոլ Փաշինյանը և նրա ականջին ինչ–որ բան շշնջում։ Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, Վարդգես Գասպարին պատմել է «Facebook» սոցիալակ ցանցի իր էջում։ Ժամանակին Վարդգես Գասպարին ու Արա Հովհաննիսյանը բանտի նույն խցում են նստած եղել։
«Մութն ընկնելով՝ չքանում էր ցերեկվա ձևական կարգ ու կանոնը. ավելի ուշ արդեն տիրում էր կատարյալ անտերություն. միջանցքից լսվում էին անսովոր, արտառոց անցուդարձի ձայներ, աղմուկ, որը գնալով ավելի էր ուժգնանում: Լսվում էր շատ բարձր ձայնով փողոցային թուրքական, արաբական երաժշտության վայնասունը (երևի այլ ձայները խլացնելու նպատակով): Միջանցքում ոնց որ ինչ–որ մարդիկ ռազբիրատ էին անում, հայհոյում, գոռգռում էին: Երբեմն ձայներն այնքան մոտիկ էին, որ թվում էր՝ հենց խցի դռան հետևում ինչ–որ մեկին դաժան բռնության են ենթարկում: Ամենից շատ լսվում էր «կմորթեմ, կմորթեմ» հիստերիկ գոռգոռոցը: Մերթընդմերթ քացով խփում էին դռանը, այնպես ուժգին, որ ամեն վայրկյան թվում էր՝ դուռը կբացվի, և ներս կխուժեն սալդատները... պարզ էր արդեն. լուրը հասել էր զոն նայողին, որ ես հանդգնում եմ չենթարկվել գողական բերդի կանոններին»,–գրել է Վարդգես Գասպարին։
9 մարտի 2008թ., «Նուբարաշեն»
«Ես 42–րդ խցի «բնակիչների» մասին հիշատակեցի մարտի 1-ի գործով կալանավորներ և ոչ թե քաղբանտարկյալներ: Իրականում մարտի մեկից հետո բոլոր ձերբակալվածներին անվանեցին քաղբանտարկյալներ. հետո մեկ, երկու, երեք թե չգիտեմ քանի անգամ ճշգրտումներ եղան...Իրականությունն այն է , որ մեզ բիրիքով ձերբակալել, լցրել էին բանտերը: Այո՛, բոլորին կալանավորելու առիթը քաղաքական էր, սակայն իմ կարծիքով դա բավարար չէ մարդուն քաղբանտարկյալ որակավորելու համար:Կալանավայրը նույն այս հասարակության խորթ բարքերի խստացված ռեժիմն է: Իրականում հին (ավազակապետական) կարգերի դեմ ըմբոստացած տարբեր կալիբրի մասնակիցներին տարել էին խստացված ռեժիմով վերամշակելու, որպեսզի դրանից հետևություններ անի ընդդիմադիր զանգվածն ընդհանրապես:Եվ այսպես, ավազակապետության թրի տակից անցնելու առաջին քայլը «կալանավայրը ուրիշ աշխարհ ա» աքսիոմայի ընդունելն էր, այսինքն՝ ապրել կալանավայրի կյանքով, անջատվել դրսի աշխարհից և ընկղմվել գողական կյանքի մեջ: Սրա առաջին ատրիբուտն էր մասնակցել «օբշչակին», վճարել ամսական նալոգ ոչ կանոնադրական հարաբերությունները կազմակերպելու համար, առաջին իսկ քայլով ստանձնել որոշակի հանցագործություն իրականացնելու պատրաստակամություն: Այսինքն, օրենքի խախտմամբ գումար մտցնել կալանավայր «օբշչակին» վճարելու, կաշառելու, ինչու չէ՝ նաև ղումար անելու համար:
Բախում առաջին.
-Ես ի սկզբանե հրաժարվեցի օրենքի խախտում թույլ տալ և գումարը զարտուղի մտցնել կալանավայր, նաև նշեցի, որ չեմ պատրաստվում կոպեկ կաշառել որևէ բանի համար: Այնուամենայնիվ, 1-2 ամիս փաստացի տեղի տվեցի հարկադրանքին և գույքի տեսքով
(ծխախոտ) մասնակցեցի «օբշչակին»: Իսկ դրանից հետո այլևս հրաժարվեցի դրանից, ինչը խցի բնակիչներն իրավամբ գնահատեցին անհնազանդություն գողական բերդի կարգերին: Իսկ գողական կարգերին հակադրվելու առիթները քիչ չէին: Դեռ մինչ այդ կատեգորիկ հրաժարվել էի բջջային հեռախոսից օգտվելուց և դրա փոխարեն համառ պահանջներ էի ներկայացնում կալանավայրի հեռախոսից օգտվելու իմ իրավունքն իրացնել, ինչն այնքան էլ ճիշտ չէր ընկալվում:
Բախում երկրորդը հիերարխիկ հարաբերություններին հակադրվելն էր՝ թույլ չտալ այլոց ճնշելը:
Բախում երրորդը խցում թմրանյութի օգտագործմանը խիստ հակադրվելն էր:
Բախում չորրորդը խցում գիշերային քնի ռեժիմի պահպանումն էր (կալանավայրում ցերեկը քնում, գիշերն են արթուն մնում՝ խոսում, վիճում, ֆիլմեր նայում, ղումար անում և այլն):Եվ այսպես, բախումների առիթները քիչ չէին, սակայն հաշվի առնելով խցի բնակիչների համամասնությունը՝ դրանք ծայրահեղ դրսևորումներ չէին ունենում: Մարտի մեկի գործով կալանավորները երկու կողմից բուֆերացնում էին իրավիճակը: Սակայն ժամանակի ընթացքում մեր խցի համամասնությունը փոխվեց հօգուտ գողականների: Այդ ժամանակ խուցը նայողն էր ոմն Արայիկ Հովհաննիսյանը՝ նարկոման, գող, ավազակ, բառացիորեն փալաս էակ (ի դեպ, ընդգրկված քաղբանտարկյալների ցուցակում), որն ավելի ճղճիմ և անմարդկային էակ էր, քան իմ տեսած այլ խուց նայողները: Կալանավորին նվաստացնելիս սահման չէր ճանաչում: Վերջերս անցել էր ամենաստոր տարբերակին՝ տղամարդու արժանապատվությունը նվաստացնելու տարբերակին: Այսպիսի իրավիճակում նրա համար ամենամեծ պրոբլեմը ես էի, որի պատճառով էլ հաճախակի էր դարձել մեր ընդհարումը»:
Վարդգես Գասպարին իր մեկ այլ գրառման մեջ պատմել է, որ երբ երեկ «Հովհաննիսյա՛ն, հանցագո՛րծ» գոռալով մոտենում էր հրապարակի կենտրոն, իրեն փորձել են կանգնեցնել մի քանի մերձավոր ընկերներ։
«Նրանք ցանկանում էին՝ ամեն ինչ լավ անցնի։ Նույնիսկ դրանից հետո, երբ ինձանից իմացան՝ ով է «քաղբանտարկյալ» Արա Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, ասում էին՝ հա, բայց դրա տեղը սա չէր...Ի դեպ, 2008 թվից, որ մանրամասն ՀԱԿ-ին (էն ժամանակվա Համաժողովրդական շարժման) պատասխանատուներին մանրամասն նկարագրելով տեղեկացրել էի, որ Արա Հովհաննիսյանը, լինելով գողական բերդի տեղական ներկայացուցիչ, ինչ ստոր դերակատարություն ունի այլոց, այդ թվում՝ քաղբանտարկյալներին նվաստացնելով ոչնչացնելու գործում, ՀԱԿ պատասխանատուները նշում էին, որ էդ խնդրի կարգավորման ժամանակը հիմա չի ...

7or.am