Կարծիք

12.04.2021 19:59


Փաշինյանական իշխանությունը լիակատար անկարողություն է ցուցաբերում գերիների հարցում

Փաշինյանական իշխանությունը լիակատար անկարողություն է ցուցաբերում գերիների հարցում

Համարյա կես տարի է անցել 44-օրյա կործանարար պատերազմից, սակայն դրա հետևանքները ոչ միայն չեն մեղմվել, այլ գնալով ավելի են խորացել: Հրատապ լուծում պահանջող բազում հարցերից ամենազգայունը, հարկավ, գերության մեջ մնացող մեր հայրենակիցների հարցն է:

Թշնամու հանդեպ սիրո քարոզից չհոգնող փաշինյանական իշխանությունը շարունակում է տառապել քաղաքական թուլամտությամբ՝ լիակատար անկարողություն ցուցաբերելով գերիների հարցում: Դեռևս ամիսներ առաջ Փաշինյանը, դուրս գալով Պուտինի և Ալիևի հետ հանդիպման սենյակից, լրագրողների առաջ հայտարարեց, որ իրեն չհաջողվեց լուծել հայ գերիների խնդիրը: Դրանից ամիսներ անց, միմիայն ռուսական կողմի տարած աշխատանքի և անձամբ գեներալ Մուրադովի ջանքերով, Հայաստան վերադարձվեց գերիների մի փոքր խումբ և նորից թեման մտավ փակուղի:

Իսկ օրերս Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը պարզապես տրագիկոմեդիայի շարքից էր: Սկզբում կոմեդիան էր՝ Նիկոլի ձեռքի <<շպարգալկայի>> տեսքով, ինչը նրան ողորմելի կարգավիճակ էր հաղորդել, իսկ այնուհետև վրա հասավ տրագիկ փուլը, երբ նրա՝ Երևան վերադառնալուց հետո թավշյա իշխանությունը ցինիկաբար խաբեց ժողովրդին, հուսախաբ արեց, և Բաքվից իբր թե գերիներ բերող ինքնաթիռը իրականում վայրէջք կատարեց դատարկ: Այսինքն, այն ոչ թե դատարկ էր, այլ լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ այն իր հետ Երևան էր բերել թուրք և ազերի զինվորականների, որոնք հետո պիտի գնային Մեղրիում չափումներ անեին և իրենց դուր եկած կտորները վերցնեին, ինչպես մսավաճառի խանութում:

Հիրավի, որբի գլուխ դարձած Հայաստանը այսօր տեր ու տիրական է աղերսում: Խայտառակ պարտության գլխավոր մեղավորը շարունակում է գտնվել իշխանության ղեկին՝ է՛լ ավելի խորացնելով քաղաքական-հասարակական ճգնաժամը: Իսկ այն, որ գերիների ծնողները վարչապետին թողած՝ օրեր շարունակ Պաշտպանության նախարարության շենքն են պաշարում, մեզ լավատեսության շանսեր առհասարակ չի թողնում:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը