Լրահոս

01.06.2011 13:28


Լարիսա Ալավերդյան. «Միակը լինելու հստակ պայքար կա»

Այսօր «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ են հանդիպել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը և ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։

Անդրադարձ կատարելով Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթին՝ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը մեջբերել է Գուլակի բանաստեղծությունից երկտող՝ «Товарищ Сталин! Вы большой ученый, в языкознании знаете Вы толк» ու հավելել, որ դրանով  են սահմանափակվում քաղաքագիտական առումով պայծառատեսությունները, որոնք արտաբերվում են այս կամ այն ղեկավարի կողմից: Նրա խոսքերով՝ անընդունելի է որևէ մեկի առաջնությունը քաղաքական դաշտում։

–Եթե խոսում եք խանդի ու թուրքական խոսքերն օգտագործելու մասին, ես գտնում եմ, որ դա բոլորովին այս դաշտից չէ. ընդհակառակը՝ այդ խոսքերն ասողը հաստատ խանդի կրող է: Այստեղ կա միակը լինելու հստակ պայքար,–նկատել է Լ. Ալավերդյանը։

Հ. Մարգարյանը կարծում է, որ խանդը, նախանձը քաղաքական կատեգորիաներ չեն, և իրենք որևէ քաղաքական ուժի կամ որևէ գործչի ոչ խանդում, ոչ էլ նախանձում են։

Նա ընդգծել է, որ ողջունում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ասածը, ով մատնանշել ու հստակ գնահատական է տվել այս իրավիճակին (ով հայտարարել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից)։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը