Ախալքալաքը մարտին ստացած AstraZeneca պատվաստանյութը հետ է ուղարկել
Ախալքալաքը դեռևս մարտին ստացած AstraZeneca պատվաստանյութի 300 դեղաչափից 290-ը հետ է ուղարկել: Ինչպես պարզաբանում են Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից՝ ոչ ոք չի ցանկացել պատվաստվել:
Մարտի 13-ին Վրաստանը ստացավ կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Առաջին փուլում երկիր ներմուծվեց բրիտանա-շվեդական AstraZeneca արտադրության 43 200 դեղաչափ: Սամցխե-Ջավախքի տարածաշրջան է հասել պատվաստանյութի 1 400 դեղաչափ, որից 300 չափաբաժին հատկացվել էր Ախալքալաքին:
Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանն ասում է, որ պատվաստանյութը ստանալուց հետո, երբ Ախալցիխեի բուժքույը պատվասվելուց հետո մահացավ, ժողովրդի մեջ վախ առաջացավ, այդ պատճառով էլ ոչ ոք չի ցանկանում պատվաստվել։
«Մենք ստացել էինք 300 չափաբաժին պատվաստանյութ, հետո Ախալցիխեի 27-ամյա բուժքրոջ մահվան դեպքը գրանցվեց և ժողովուրդը սկսեց վախենալ և չպատվաստվել։ Եվ քանի որ պատվաստանյութի ժամկետը մինչև մայիս ամիսն էր, 290 դեղաչափ հետ ենք ուղարկել, իսկ 10 դեղաչափ թողել ենք հիվանդանոցին, որտեղ նույնպես դեռ չեն արել պատվաստում»,-Jnews-ի հետ զրույցում ասաց Ավետիք Տոնականյանը։
Ըստ նրա՝ եթե ուզում ենք հաղթահարել վարակը, ապա պետք է պատվաստվենք։
«Ճիշտ է այս պատվաստանյութը բարդություններ ունի, սակայն յուրաքանչյուր պատվաստանյութ էլ բարդություններ ունի, պետք է, որ ժողովուրդը պատվաստվի։ Կարող է ուրիշ պատվաստանյութ ստանանք, որ ժողովուրդը պատվաստվի»,-ասաց Տոնականյանը։
Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը նույնպես հաստատում է, որ հիվանդանոցում ոչ մի աշխատող չի պատվաստվել։
Հարկ է նշել, որ Վրաստանում կորոնավարակի դեմ պատվաստվել ցանկացողների համար գործարկվել է առցանց հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են ամրագրել իրենց տեղն ու ժամանակը:
Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում պատվաստանյութի քանակը բախշվել է հետևյալ կերպ՝

Ախալցիխե՝ 400, Ադիգենի՝ 150, Ախալքալաք՝ 300, Բորժոմի՝ 250, Նինոծմինդա՝ 200 և Ասպինձա՝ 100 դեղաչափ։
Մարտի 22-ին Pfizer պատվաստանյութի 29 500 չափաբաժին Վրաստան հասավ ԱՄՆ-ից, իսկ ապրիլի 3-ին չինական արտադրության Sinopharm պատվաստանյութի 100 000 դոզա:
Պատվաստման գործընթացը կամավոր է: