Լրահոս

01.06.2011 12:37


ԱԺ պատգամավորներ. «Արտահերթ ընտրությունների հիմք չկա»

Այսօր «Հայելի» մամլո ակումբում տեղի է ունեցել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանի և ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի ասուլիսը։

Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների անցկացում Հայաստանում՝ Լարիսա Ալավերդյանը նշել է, որ ինքը շատ կասկածամտորեն է վերաբերվում այդ հարցին, որի մասին խոսելն արդեն դարձել է վատ սովորույթ։

Իսկ եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա նա կարծում է, որ դրանք ոչ թե երկխոսության արդյունք կլինեն այլ, այսպես ասած, իրար «պաս տալու» հետևանք։ Նրա կարծիքով ոչ թե արտահերթ ընտրություններ են պետք, այլ Սահմանադրության հիմնովին վերանայում, քանի որ նոր ընտրական օրենսգիրքը գալիս է զարգացնելու կեղծիքների մեխանիզմը։

–Ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական որևէ հիմք չեմ տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման համար,–ասել է Հ. Մարգարյանը՝ ավելացնելով, որ հերթական ընտրությունները սարերի հետևում չեն, ու մնացել են հաշված ամիսներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը