Աշխարհ

12.04.2021 18:45


Բրիտանացին դաշնամուրը հասցրել է Հիմալայների՝ 3962 մետր բարձրության վրա գտնվող գյուղ, որպեսզի բնակիչներն առաջին անգամ լսեն Մոցարտի ստեղծագործությունները (լուսանկար)

Բրիտանացին դաշնամուրը հասցրել է Հիմալայների՝ 3962 մետր բարձրության վրա գտնվող գյուղ, որպեսզի բնակիչներն առաջին անգամ լսեն Մոցարտի ստեղծագործությունները (լուսանկար)

Տարիներ առաջ պատահական ակնարկն ու մի շարք զարմանալի զուգադիպությունները հանգեցրել են դաշնամուր լարող Դեսմոնդ Օ'Քիֆի՝ 100-ամյա դաշնամուրով դեպի հեռավոր հնդկական Հիմալայներ բացառիկ ճանապարհորդությանը, գրում է Mirror-ը՝ հավելելով, որ այդ ճանապարհորդության շնորհիվ է, որ աշխարհի ամենաբարձր կետերից մեկում ապրող բնակիչները, որոնք երբևէ դաշնամուր չէին տեսել, այժմ դաշնամուր են սովորում նվագել։

Դեսմոնդի՝ 13 ամիս տևած հրաշալի առաքելության սկիզբը, որի մասին պատմվում է Piano to Zanskar վավերագրական ֆիլմում, մեկնարկել է Հյուսիսային Լոնդոնի Քեմդեն շրջանի դաշնամուրների խանութում:

Գաղափարը նրա մտքում ծագել է այն ժամանակ, երբ խանութում հանդիպած ուսուցչուհին հայտնել է՝ երազում է Հիմալայներում դաշնամուր դասավանդելու մասին։ Այնուհետև խանութ է մտել ևս մեկ գնորդ՝ երգչուհի Աննա Ռեյը, և սկսել է խոսել Հիմալայներում տեսարժան վայրերի մասին։

«Նման էքսցենտրիկ մարդու համար, ինչպիսին Դեսմոնդն էր, դա հրաշալի գաղափար էր։ Հաջորդ օրը նա զանգահարեց և հարցրեց․ «Ցանկանո՞ւմ ես Հիմալայներ գնալ»»,-2014-ին տեղի ունեցած դեպքերի մասին հիշել է երգչուհին։

Երկարատև ճանապարհորդությունից հետո դաշնամուրը Լադակխ շրջանում 3962 մետր բարձրության վրա գտնվող Լինգշեդ գյուղ են տեղափոխել մեծ դժվարությամբ, երբեմն՝ եզնուղտերի և պոնիների օգնությամբ։

Դաշնակահարուհի Քրիստինա Նադլերի խոսքով՝ աննկարագրելի է առաջին անգամ դաշնամուր ունկնդրող 100 դպրոցականներ արձագանքը, որոնք ապշահար լսում էին Մոցարտի ստեղծագործությունները։

Նշվում է, որ Դեսմոնդ Օ'Քիֆը մահացել է 2018-ին։

Piano To Zanskar — Mark Dingo FranciscoDesmond O'Keeffe arrives at Ley airport in IndiaThe seven-man team lug the piano across the HimalayasConcert pianist Kristina Nadler plays Mozart to Indian schoolchildren

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը