Հովիկ Աբրահամյան. «...հանրապետության նախագահը կգնա այդ քայլին և կկազմակերպի այդ երկխոսությունը»
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունել է իշխանության հետ երկխոսելու Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը։
–Շատ ողջունելի է, որ արմատական ընդդիմությունը նման առաջարկ է ներկայացնում իշխանություններին։ Իմ կարծիքով հանրապետության նախագահը կգնա այդ քայլին և կկազմակերպի այդ երկխոսությունը, որը, իհարկե, համոզված եմ՝ բխելու է Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերից,–ասել է ԱԺ նախագահը։
Իսկ թե ընդդիմության հետ երկխոսելու համար իշխանությունը ե՞րբ կձևավորի իր պատվիրակությունը, և արդյոք այդ պատվիրակության կազմում կլինե՞ն կոալիցիոն ուժեր, Հ. Աբրահամյանն ասել է, որ դա Սերժ Սարգսյանը պետք է որոշի։
–Այդ ֆորմատը դեռ չենք քննարկել, բայց առաջիկայում երևի հայտնի կլինի,–նշել է Հ. Աբրահամյանը՝ հիշեցնելով նաև, որ իշխանությունը բազմիցս հայտարարել է երկխոսության պատրաստակամության մասին և հիմա էլ պատրաստ է դրան, և որ իշխանությունը պատրաստ է քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ։