Կարծիք

12.04.2021 09:59


Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման դատախազությունը պատրաստվում է մահացու հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման դատախազությունը պատրաստվում է մահացու հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը (տեսանյութ)

Ո՞ւմ և ինչո՞ւ է ձեռնտու «ապօրինի կապիտալի դուրսբերումը Հայաստանի տնտեսությունից»: Բառացի՝ «արդարության վերականգնման» շղարշի ներքո, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման դատախազությունը պատրաստվում է մահացու հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը:

Խոսքն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասին է: Ձեռք դնենք խղճներիս ու խոստովանենք, որ Հայաստանում գրեթե ողջ կապիտալն է ձեռք բերվել օրենքի այս կամ այն չափի խախտումով: Այսինքն՝ եթե այս օրենքը կիրառվի անաչառ՝ ողջ մասնավոր կապիտալը պետք է բռնագանձվի: Ակնհայտ է, որ նման օրենքի թեկուզ «ընտրովի» կիրառումը, ինչում ես վստահ եմ, էլ ավելի կվատթարացնի ներդրումային միջավայրը: Օտարերկրյա պոտենցիալ ներդրողին դժվար է հիմնավորել պետության կողմից այս կամ այն անձից բիզնես կամ գույք խլելը, երբ ըստ դրա հիմքում ընկած օրենքի՝ ոչ թե պետությունն է ապացուցում դրա ապօրինի ծագումը, այլ գործարարն ինքն է ապացուցում դրա ապօրինի չլինելու փաստը: Իսկ Հայաստանում արդեն իսկ գործող բիզնեսի տերերը մտածելու են «շառից հեռու»՝ արագ հանել կապիտալը Հայաստանից, քանի հերթը չի հասել նրանց: Արդյունքում՝ մի կողմից պետությունն ունենալու է ոչ լիկվիդային ակտիվներ՝ գույք և ձեռնարկություններ, որոնք ոչ ոք չի գնելու, մյուս կողմից էլ՝ կանգ է առնելու տնտեսությունը:

Եվ հենց այդ պահին՝ Արարատի հակառակ կողմից, թշնամին մեզ կնետի թուրքական «ներդրումային փրկօղակը»: Երբ կապիտուլյանտը վերջնականապես տապալի Հայաստանի տնտեսությունը՝ միայն Թուրքիան է մնալու, որն անկախ տնտեսական նպատակահարմարությունից՝ բառի բուն իմաստով, մեծածախ գնով կգնի Հայաստանը, ու դա մեզ կհրամցվի հարևանների հետ «բարեկամական հարաբերություններ» հաստատելու, «արդարության վերականգնման» կամ, ինչպես կապիտուլյացիայի ժամանակ՝ այլ ելք չունենալու և մնացյալը փրկելու հրամայականով: Իսկ այդ ժամանակ սեփական տունն ինքնաթիռի տոմսի հետ փոխելը հայաստանցիների համար կդառնա ապրելու երաշխիք:

Հ.Գ. Չգիտեմ, դավաճանը սրա համար Էրդողանից առանձին գումար ստացել է, թե ոչ, բայց որ Հայաստանը Թուրքիային հանձնելով է ուզում իշխանությունը պահել՝ ակնհայտ է:

Ստեփան Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը