Մայիսի 31-ին ժամը 09.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիս գետի վարարման հետևանքով վնասվել է Վայոց ձորի Գետափ գյուղը սնուցող խմելու ջրի մոտ 3 մ. հատված ջրագիծը:
Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են Գետափ գյուղին պատկանող մոտ 3 հա մշակովի հողատարածքներ: Նույն օրը ժամը 19.15-ին ստացված տեղեկատվության համաձայն` Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են նաեւ Վայոց ձորի Հերմոն գյուղին պատկանող մշակովի հողատարածքներ և ջրածածկման վտանգ է սպառնում հետիոտնային երկու կամրջի:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 00.10-ին հաղորդագրություն ստացվեց, որ ողողված հողատարածքների չափը ճշտվում է, իսկ հետիոտնային երկու կամրջին ջրածածկման վտանգ չի սպառնում:
Նույն օրը ժամը 22.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են Վայոց ձորի մարզի Շատին-Եղեգիս միջհամայնքային ավտոճանապարհի մոտ 30 մ ճամփեզրի հատվածը և 1000 քմ. պտղատու այգին:
Դեպքի վայրում է գտնվել Վայոց ձորի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ավտոճանապարհի ողողման հետևանքով այն դարձել է միակողմանի երթևեկելի, ողողման շարունակվելու դեպքում կդառնա անանցանելի:
***
Նույն օրը ժամը 19.30-ինտեղեկատվություն է ստացվել, որ Գավառա գետի վտակը վարարել է և ջրածածկման վտանգ է սպառնում Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի ափամերձ հողատարածքներին:
Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային վարչության փրկարար ջոկատը:
Մինչև ժամը 21.15-ը փրկարարների և գյուղացիների համատեղ ուժերով իրականացվել են գետի հունի պատերի և ափապատնեշների ամրացման աշխատանքներ:
Ժամը 21.30-ի դրությամբ գետում ջրի մակարդակը նվազել է:
Գետերի վարարումներ
Մայիսի 31-ին ժամը 09.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիս գետի վարարման հետևանքով վնասվել է Վայոց ձորի Գետափ գյուղը սնուցող խմելու ջրի մոտ 3 մ. հատված ջրագիծը:
Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են Գետափ գյուղին պատկանող մոտ 3 հա մշակովի հողատարածքներ: Նույն օրը ժամը 19.15-ին ստացված տեղեկատվության համաձայն` Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են նաեւ Վայոց ձորի Հերմոն գյուղին պատկանող մշակովի հողատարածքներ և ջրածածկման վտանգ է սպառնում հետիոտնային երկու կամրջի:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 00.10-ին հաղորդագրություն ստացվեց, որ ողողված հողատարածքների չափը ճշտվում է, իսկ հետիոտնային երկու կամրջին ջրածածկման վտանգ չի սպառնում:
Նույն օրը ժամը 22.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են Վայոց ձորի մարզի Շատին-Եղեգիս միջհամայնքային ավտոճանապարհի մոտ 30 մ ճամփեզրի հատվածը և 1000 քմ. պտղատու այգին:
Դեպքի վայրում է գտնվել Վայոց ձորի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ավտոճանապարհի ողողման հետևանքով այն դարձել է միակողմանի երթևեկելի, ողողման շարունակվելու դեպքում կդառնա անանցանելի:
***
Նույն օրը ժամը 19.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գավառա գետի վտակը վարարել է և ջրածածկման վտանգ է սպառնում Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի ափամերձ հողատարածքներին: