Կարծիք

11.04.2021 10:14


Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով

Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով

Երեկ ականատես եղանք հերթական աբսուրդային իրավիճակի «հանգուցալուծմանը»։ Պարզ տրամաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ գերիների պահվելն ազերստանում նախապես պլանավորած էր այս դավաճանական իշխանությունների կողմից։ Ասվածի մասին են վկայաում հետևյալ փաստերը.

1) Մոտ 75 կամավոր գերեվարվել է նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի կնքումից հետո, երբ ազերները հարձակման անցան երկու հայկական գյուղերի ուղղությամբ և գրավեցին դրանք։ Հիշեցնեմ՝ իշխանական ուժերը որևէ միջոց չձեռնարկեցին հայկական զինվորական միավորումներին օգնության հասնելու համար։ Ավելին՝ բոլոր տվյալները խոսում էին այն մասին, որ մեր զինվորականներին այդ տարածքներ են ուղարկել ազերների կողմից դրանց նկատմամբ գերիշխող դիրքեր վերցնելուց և փաստացի դրանց նկատմամբ հսկողություն հաստատելուց հետո։ Պատմության էջերը վերընթերցելիս մենք կարող ենք վերհիշել նման դրվագներ՝ պարսկական, պարթևական, մամլուքական արքունիքներ հանձնած պատանդներ, որոնք հաղթանակած կողմի համար անվտանգության երաշխիք են և սեփական կամքը թելադրելու միջոց։

2) Վերջերս ազերական իշխանությունները բացահայտ հայտարարեցին, որ մոտ 200 միլիոն դոլլար են տրամադրել ՀՀ-ում 2018 թվականի հեղափոխությունը կազմակերպելու և անցկացնելու համար։ Նման ճանապարհով իշխանություն ձեռք բերած անձանց տիպիկ պատմական օրինակներ են հանդիսանում Լենինը, Տրոցկին, Վարազդատ արքա – Բաթ Սահառունի տանդեմը։ Հատկանշական է, որ Վարազդատը և Բաթը ևս իշխանության գալով փորձեցին ոչնչացնել Հայոց բանակը՝ թիրախավորելով սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին։

3) Ազերական և թուրքական իշխանությունների դեմ ստորաքարշ կեցվածքով հանդես գալու հարցում մրցակից չունեցող մեր վայ-իշխանությունների թրքահպատակ լինելը հիմնավորվում է մի շարք անուղղակի ապացույցներով, և դրանց անդրադառնալն անիմաստ եմ համարում, քանզի թրքահպատակ պահվածքն այնքան բացահայտ է դրսևորվում, որ լրացուցիչ հիմնավորումների կարիք չի զգացվում։ Միևնույն ժամանակ՝ պարզ տրամաբանությունը հուշում է, որ հետպատերազմյան գործընթացների այս փուլում ազերներին ամենևին պետք չէ մեր գերիների խնդրով զբաղվել։ Նախ՝ այս հարցը լրացուցիչ գլխացավանք է առաջացնելու նրանց համար միջազգային ասպարեզում՝ դառնալով խաղաքարտ ընդդեմ ազերների, և հետո ազերներն արդեն նոյեմբերի 9-ից մինչ օրս ստացել են գրեթե այն ամենն ինչ կամեցել են։ Գերիները չեն կարող լինել լրացուցիչ խաղաքարտ, քանի որ այլևս չկա որևէ հարց, որի շուրջ բանակցություններում մեր կողմից լրացուցիչ զիջման տեղ մնացած լինի։ Մեղրիի հարցն էլ ռուսական կողմի հսկողությամբ է կյանքի կոչվելու, հետևաբար՝ ազերներին հայ գերիներն այս հարցում էլ պետք չեն։
Ամփոփելով վերոգրյալը եկել եմ հետևյալ եզրակացության.

1) Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով՝ հանդիսանալով լրացուցիչ խաղաքարտ ընդդեմ սեփական ժողովրդի ներպետական իշխանական պայքարում;

2) Այս պահին ՀՀ-ն անկախ պետություն չէ, այլ կիսանկախ է և վասալական կախվածության մեջ է գտնվում թուրք-ազերական տանդեմից, քանզի այսօրվա անարգ իշխանավորների միակ իրական հենքն ու հույսն այդ տանդեմն է, ընդ որում՝ չի բացառվում թուրքական ֆինանսական ներուժի և հատուկ ծառայությունների ներգրավելն առաջիկա ընտրական գործընթացներում (օրինակ՝ հօգուտ այսօրվա իշխանությունների ձայներ գնել կամ հնարավոր օպոնենտների կյանքի և առողջության դեմ ոտնձգություններ ձեռնարկել);

3) Այս իշխանությունների դեմ յուրաքանչյուր հայ պետք է պայքարի այնպիսի եռանդով և անձնուրացությամբ, ինպես կպայքարեր 19-20-րդ դարերում թուրքական լծից ազատվելու համար»։

ՀՀ գլխավոր դատախազության քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ Գրիգոր Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը