Մայիսի 31-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա Արմինե Ա.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, 32-ամյա Հայկ Բ.-ն «ՎԱԶ-212100» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ-Երևան ճանապարհին վրաերթի է ենթարկել Արմինե Ա.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Հայկ Բ.-ն ներկայացվել է Մասիսի քննչական բաժանմունք:
Արտաշատ-Երևան ճանապարհին