Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով
2020 թվականին Հայաստանում արտադրվել են 40,8 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 13.3%-ով: Անցած տարի արտադրվել են 3.3 մլրդ դրամի ոսկերչական զարդեր՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազելով 34.1%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային խումբը ՀՀ արտահանման կառուցվածքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ կազմելով 365.9 մլն դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի մոտ 14.4%-ը՝ զիջելով միայն «պատրաստի սնունդ» և «հանքահումքային արտադրանք» ապրանքախմբերին: Համեմատության համար նշենք, որ նույն ապրանքախմբի արտահանումը 2019 թվականին եղել է ավելի շատ՝ 414.8 մլն դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի 15.7%:
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2019 թվականին Հայաստան առավել մեծ ծավալի ոսկերչական իրեր ներմուծվել են Արաբական Միացյալ Էմիրություններից՝ 3.7 մլն դոլարի, Թայլանդից՝ 2 մլն դոլարի, Իտալիայից՝ 1.5 մլն դոլարի և Թուրքիայից՝ 1.4 մլն դոլարի:
Նույն թվականին ՀՀ առավել մեծ ծավալ ոսկի ներմուծվել է Ռուսաստանից՝ 98.8 մլն դոլարի, ԱՄԷ-ից՝ 17.3 մլն դոլարի, ԱՄՆ-ից՝ 1.5 մլն դոլարի և Թուրքիայից՝ 555 հազ. դոլարի:
2019-ին Հայաստանից ոսկերչական իրերի մեծ մասն արտահանվել է ԱՄԷ՝ 21 մլն դոլարի, ՌԴ՝ 8 մլն դոլարի, Թուրքմենստան՝ 4 մլն դոլարի, ԱՄՆ՝ 2.7 մլն դոլարի և այլն:
Ոսկին մեծ մասամբ արտահանվել է Շվեյցարիա՝ 215 մլն դոլարի, Իտալիա՝ 8.4 մլն դոլարի, Կանադա՝ 419 հազ. դոլարի և այլն:
2020 թվականին ոսկու գինը ռեկորդային՝ 15% աճ է գրանցել, ինչը պայմանավորված է հանգանաքով, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում ներդրողները ապահով ապաստան են գտել ներդրումների համար թանկարժեք մետաղներում՝ դրանք համարելով լավագույն ներդրումը ցածր եկամտաբերության պայմաններում:Ոսկու ռեկորդային գինը եղել է 2020 թվականի օգոստոսին՝ կազմելով 2049.30 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Սոթքի ոսկու հանքավայրը գործում է իր արտադրական հզորությունների մի մասով: Ըստ շրջանառվող լուրերի՝ 2021 թվականի հունվարի վերջին Ադրբեջանի կառավարության և Անգլո Աժիան Մայնինգ ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել երեք հետևյալ հանքավայրերը` Սոթք, Կաշեն և Վեջնալի (Զանգելան)։ Մինչև Արցախյան երկրորդ պատերազմը այդ հանքավայրերը շահագործել են հայկական ընկերություններ «ԳեոՊրո Մայնինգ Գոլդը» (Սոթք) և «Բեյզ Մետալսը» (Կաշեն), որոնք այդ տարածաշրջաններումկատարում էին մեծածավալ ներդրումներ (մոտ 250 միլիոն դոլարի) և ստեղծում հազարավոր աշխատատեղեր։
Հաջորդ խնդիրը, որ առկա է ոսկերչության ոլորտում հայկական ոսկերչական արտադրանքի ռուսական շուկա մուտքի հետ կապված բարդություններն են՝ պայմանավորված հարգադրոշմերի փոխճանաչմամբ: Եվրասիական տնտեսական միության տարածքում ոսկերչական իրերի արտադրությամբ հիմնականում զբաղվում են ՀՀ-ն և ՌԴ-ն, իսկ մյուս անդամ պետությունները հիմնականում սպառողներ են: Խնդիրն այն է, որ առևտրային դաշտում հարգադրոշմերը պետք է ընդունեն բոլոր հինգ անդամ պետությունները: Արդյունքում՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև կնքվել է «ԵԱՏՄ շրջանակում թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղների հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը:
Հայկական կողմի ջանքերի արդյունքում, հայկական ոսկերչական արտադրանքը կրկնակի հարգադրոշումից զերծ պահելու նպատակով, համաձայնագրում նախատեսվել է դրույթ առ այն, որ ոսկերչական և այլ արտադրատեսակները ԵԱՏՄ մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմված լինելու դեպքում մեկ այլ անդամ պետության տարածք տեխափոխվելիս ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, անալիզի ու դրոշմավորման։ ԵԱՏՄ անդամ երկրներում վավերացնելուց հետո սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի, որի արդյունքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը կից կստեղծվի հարգադրոշմման ծառայություն, որի հարգադրոշումը միայն կճանաչվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։

Աղբյուրը՝ news.am