Լրահոս

01.06.2011 11:03


Ռատկո Մլադիչը կկանգնի Հաագայի միջազգային դատարանի առջև

Սերբական Հանրապետության գլխավոր շտաբի նախկին պետ Ռատկո Մլադիչին հանձնել են Հաագային միջազգային դատարան:

Մլադիչին տեղափոխող օդանավը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի օդանավակայանում, որտեղից զրահապատ մեքենաների ու ուղղաթիռների ուղեկցությամբ գեներալին տեղափոխել են Հաագայի բանտ: Սպասվում է, որ 48 ժամվա ընթացքում գեներալը կկանգնի միջազգային դատարանի առջև և իր կարծիքը կհայտնի մեղադրանքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ 1995 թ. Ռատկո Մլադիչը մեղադրվել է նախկին Հարավսլավիայի տարածքում այդ պետության փլուզումից հետո ծագած պատերազմի ժամանակ ռազմական հանցանքներ գործելու, մասնավորապես բոսնիական Սրեբրենիցայում տեղի մահմեդականների սպանդ կազմակերպելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը